ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սուրբ հոգու տաճար դարձիր

Սուրբ հոգու տաճար դարձիր
09.11.2023 | 19:42

Արդ, նախ, ամենից առաջ, հոգա խորհուրդների մաքրության համար, որի մասին ասում է մարգարեն.

«Աստված փառավորված է իր սրբերի խորհուրդներում»: Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այնպես էլ բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով, քանզի բարին նախ խորհում են և ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն.

«Հղացավ ցավեր և ծնեց անօրենություն»:

Երբ քեզ զսպում ես մարմնավոր խորհուրդներից, այնժամ հարատևում ես հոգևորի մեջ, և միտքդ լուսավորվում է: Երբ խորհուրդները գալիս են, դու զարհուրիր, մարտնչիր, խոստովանիր և ապաշխարիր, որ նրանց չընտելանաս ու սովորես, այլ հաղթես:

Փոքր մի համարիր խորհուրդների հանցանքները, քանզի հպարտությունը, նախանձն ու ատելությունը խորհուրդներով են լինում և սրանք մեծամեծ մեղքեր են: Ինչպես որ քանի դեռ թշնամին ամրոցից հեռու է, դյուրավ կարելի է զգուշանալ նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցը և ներս մտնի, այնժամ դժվար է այնտեղից նրան հանել, այդպես և դու, քանի դեռ խորհուրդների պատերազմը մտքիդ ամրոցից հեռու է, զգուշացիր նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցդ և ներս մտնի, այնժամ առավել նեղություն կպատճառի քեզ: ՈՒստի դու զորացիր ու խորհուրդներդ միշտ աստվածահաճո պահիր, որպեսզի Սուրբ Հոգու տաճար դառնաս:

Անանիա վարդապետ ՆԱՐԵԿԱՑԻ

Պատրաստեց Տեր Հովսեփ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ