ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Աղոթարան

Աղոթարան
06.11.2023 | 00:01

Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,

Դո՛ւ ես իմ պահապանը, ես Քո ձեռքում եմ։

Դո՛ւ գիտես իմ լավն ու վատը, օգնի՛ր ինձ, մի՛ թող, որ մեղանչեմ, որովհետև ես կմոլորվեմ չարի կողմից։

Մի՛ թող, որ իմ կամքով շարժվեմ, այլ Քո կամքով գթա ստեղծածիդ։

Մի՛ հեռացրու ինձ Քեզանից և Սուրբ Հոգին միշտ թող մնա իմ մեջ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։

Ամեն։

Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ