ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը

Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը
24.09.2023 | 13:40

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։

Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը, պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։

Ուղղակի տվեք ձեզ մի հարց. ինչու՞ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու՞ է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։

Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը, մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։

Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրենց, որ ամեն ինչ լինի խաղաղ։

Ինչու՞ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում թույլ չտալու համար։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ