Իմ անձը Քո ձեռքերի մեջ է ամեն ժամանակ, և Քո սուրբ խաչին եմ ապավինում, երկնավոր Թագավոր. Քո սրբերի բազմությունը բարեխոս կդարձնեմ Քեզ մոտ։ Որովհետև ներողամիտ ես բոլորի նկատմամբ, մի՛ մերժիր Քեզ ապավինողին, այլ Քո պատվական և սուրբ խաչով պահիր խաղաղության մեջ։ Ամեն։
ԺԱՄԱԳԻՐՔ