Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Կյանքի հացը

Կյանքի հացը
21.02.2023 | 07:24

Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմությունը, որպեսզի գնա շրջակա գյուղերը իր համար ուտելիք գնի»: Եւ Հիսուս ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»:

Մատթ. 14;15-16

Քրիստոսի խոսքին ծարավ ժողովուրդը, որ Տիրոջ ետևից էր գնացել ու ամայի վայրում էր, օրը տարաժամած, անօթի, սակայն հոգով սթափ լսում էր Նրան:

Առաքյալները, խղճալով ժողովրդին, դիմում են Քրիստոսին, որպեսզի նրանց արձակի, գնան հարակից գյուղերը կերակուր որոնելու, սակայն Փրկիչը, հակադարձելով առաքյալներին, պատվիրում է, որ նրա՛նք կերակրեն: Առաքյալները տարակուսեցին և ասացին. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից» Մատթ. 14;17:

Ի պատասխան առաքյալների տարակուսանքի Հիսուս նրանց ասաց. «Այստե՛ղ բերեք այդ»: Եւ հրամայեց ժողովրդի բազմությունը նստեցնել խոտի վրա. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դեպի Երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տվեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: Բոլորը կերան ու հագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց եւ երեխաներին» 14; 18-21:

Քրիստոսի կատարած այս հրաշքը երեք խորհուրդ ունի, որ պետք է գիտենա յուրաքանչյուր քրիստոնյա: Առաջին. սրանով Հիսուս սովորեցնում է մեզ, որ Իր ետևից գնացողը հացի կարոտ չի մնա, երկրորդ. որ եթե մարդու վաստակի մեջ Իր օրհնությունը լինի, քիչը կառատանա և առավել ևս կավելանա, և երրորդն ու ամենակարեւորը, որ մեկ օր էլ Ինքը պետք է Հաց դառնա և Եկեղեցու խորաններից բաշխվի հավատավոր զավակներին: Քրիստոսի Խաչելությունից, Հրաշափառ Հարությունից երկու հազար և ավելի տարիներ են անցել, սակայն անգամ աթեիստ, անհավատ ու անաստված գիտնական-պատմաբանների կողմից չկա մի շեշտադրում, թե` այս մարդը հավատաց Աստծուն և սոված մեռավ, եթե լիներ, ապա անպայման կշեշտադրեին` Աստծուն նվաստացնելու համար: Դրան հակառակ, թե՛ Սուրբ Գրքում, և թե՛ մեր կյանքում կան բազմաթիվ օրինակներ, թե Տիրոջ նվիրյալները ինչպես են կերակրվում. Եղիա մարգարեին կերակրեցին ագռավները, յուղն ու ալյուրը այրի կնոջ, որ հյուրընկալել էր մարգարեին, առատացան, իսկ Դավիթ սաղմոսերգու մարգարեն վկայում է, թե. «Մանուկ էի եւ ծերացա, չտեսա արդարին արհամարհված, եւ ոչ էլ նրա որդուն` հաց մուրալիս»:

Այս կյանքում ամեն ինչ օրինաչափ է, և ոչինչ հենց այնպես, պատահական չի լինում, և յուրաքանչյուրը ստանում է ըստ արժանվույն: Այսօր հացի փնտրտուքի արդյունքում կատարած իրենց անօրինությունները շատերը փորձում են արդարացնել: Իմաստուն մարդիկ արհամարհում են աշխարհի փառքը ու գնում են դեպի հոգևոր Հացը` Քրիստոս, Ով գիտի մեր պետքերն ու կարիքները, Ով ասաց. «Դուք նախ հոգեւորը խնդրեք, մնացածը ավելիով կտրվի ձեզ»:

Աստվածային անսուտ խոսքը, եթե թագավորի մեր սրտերում, Կենդանի Լույսի ջերմությամբ կապրենք հավիտենական կյանքի համար, որպես Լույսի որդիներ` Նրա իսկ պահպանության ներքո. ամեն:

Երեցկին՝ Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 8332

Մեկնաբանություններ