«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Դատելով ուրշներին՝ մենք մեզ անսխալ ենք հայտարարում

Դատելով ուրշներին՝ մենք մեզ անսխալ ենք հայտարարում
15.10.2022 | 09:49

Օբյետիվորեն գոյություն ունեցող աշխարհը ամեն մարդու համար սկսվում է նրա ծնունդով, լրանում նրա բաժին կյանքով և վերջանում է նրա մահով:

Մարդը` հարազատ ընտանիքում, թե օտարության մեջ, միայնակ է աշխարհ գալիս` որպես անհատականություն ու միայնակ է լքում աշխարհը, սակայն իր բաժին կյանքը ապրում է որպես մարդկային մեծ ընտանիքի անդամ:


Անկախ կյանքի մասին անհատի ունեցած սուբյեկտիվ պատկերացումներից ու մոտեցումներից, նա ոչ միայն սոսկ իր կյանքն է ապրում, այլև իր գործունեությամբ իր դրական կամ բացասական հետքն է թողնում մարդկության պատմության վրա, քանզի բոլոր մարդիկ մեկ միասնական սկիզբ ունեն: Չնայած տարածված կարծիքին, թե մարդը ծնվում է որպես մաքուր էջ, իրականությունն այն է, որ, ինչպես հոգևոր ծննդյան պահին, նա որոշակի ժառանգության առհավատչյա և երաշխիքներ է ստանում ու պես-պես շնորհներ, այնպես էլ մարդը ծնվում է որոշակի ժառանգությամբ` իր նախնիների էության ու գործունեության հատորներով ու պատառիկներով լեցուն «սնդուկներով», և մարդու իրական, հիմնական ու գլխավոր անելիքը կյանքում ճիշտ և անվտանգ պարունակությամբ սնդուկներին համապատասխան բանալիներ գտնելն ու սնդուկները բացելն է:

Սա է հենց անհատի կայացման բուն էությունն ու ողջ ընթացքը: Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, էլ ինչու՞ ենք մկրտվում մեռելների համար». որովհետև մկրտվելով մենք հնարավորություն ենք ստանում ապաշխարելու նաև մեր նախնիների մեղքերի համար ու մասնակից դառնալու նրանց առաքինություններին` նրանց ևս բաժնեկից դարձնելով կամ նրանց միջոցով բաժնեկից դառնալով Եկեղեցու լրմանը:
Այսպիսով, ողջ մարդկությունն ընդհանրապես և Եկեղեցին` մասնավորապես, ապրում ու զարգանում են հավաքականության, ամբողջականության և միասնության օրենքներով: Շատ «արդարամիտ» մարդիկ չեն կարողանում զսպել իրենց ու չդատել մերձավորին ու հեռավորին և ավելորդ են համարում «մի դատեք, որ չդատվեք» պատվիրանը: Բացի նրանից, որ այդ մարդիկ կասկածի տակ են առնում Աստծո իմաստուն տնօրինությունը, պատվիրանազանց են և չեն զբաղվում ինքնաքննությամբ, նրանք չգիտեն նաև մի պարզ ճշմարտություն. «մի դատիր» պատվիրանը ավելորդ չէ, այլ շատ կարևոր սկզբունք ոչ պակաս կարևոր սկզբունքների շարքում, որի կիրառութունը օգնում է մարդուն ազատվել սեփական և խուսափել ուրիշի սխալները կրկնելուց:


Դատելով ուրիշին` մենք մեզ անսխալական ենք հայտարարում և անթաքույց չարություն ու ատելություն ենք դրսևորում Ամենակալ Աստծո` բոլորի և յուրաքանչյուրի հանդեպ տածած Բարության ու Սիրո դեմ` զրկվելով Նրա Ողորմությունից:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7717

Մեկնաբանություններ