-
12.08.2024|
08:53
Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ: Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու:
-
12.08.2024|
08:11
Լսեք, թե ինչպես են մերժվում մեր՝ հայերիս իբր միջակ լինելու և ազգայինի կեղծ լինելու նարատիվները։ Վարողը, ամբողջականությունը լրացնելու համար, կարող էր նաև միջակների երկրորդ հիմնական նարատիվն էլ ասել՝ «ով էլ լիներ, նույնն էր լինելու»։
-
11.08.2024|
10:40
Գործակալների մի մասը Սրբազանին մեղադրում է «ռուսի գործակալ» լինելու մեջ, մյուս մասը` «արևմուտքի (Անգլիայի) գործակալ» լինելու մեջ։
-
11.08.2024|
08:40
Ինչպե՞ս կարելի է, ատելություն քարոզելով խոսել քաղաքակրթական արժեքներից, խոսել արևմտյան արժեքների կատարելության մասին, երբ դու քեզ պահում ես որպես շարքային ստահակ, ինչպես «հին հայերենում» են ասում՝ շարքային աբիժնիկ։ Ընդ որում, նույնը վերաբերում է Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ զբաղվողներին։
-
10.08.2024|
19:05
Ամենամեծ խոչընդոտն այս հարցում ԵՄ-ի ցանկության ու նոր ընդլայնման պատրաստակամության բացակայությունը չէ:
-
10.08.2024|
10:18
ՈՒկրաինական բանակը պատերազմի ամբողջ ընթացքում առաջին անգամ կարողացավ մարտական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Բնականաբար այս հաջողությունը կարծում եմ, որ խիստ ժամանակավոր է, և սահմանագծի մեկ այլ կետում Ռուսաստանը ավելի մեծ ու ռազմավարական տեսանկյունից ավելի կարևոր գործողություններ է իրականացնելու, ինչը ուկրաինական բանակի այս հաջողությունը կդարձնի անիմաստ և ժամանակավրեպ։
-
09.08.2024|
09:07
Հայաստանում ամեն մի սար տեր ունի, ամեն մի ձոր տեր ունի, ամեն մի անտառ տեր ունի, իսկ տերերից ամեն մեկը՝ մի մեծ հարստության տեր: Այդ սարի, ձորի, հողի, անտառի տերը ոչ մի զինվոր չունի Հայոց բանակում։
-
08.08.2024|
07:56
Չորս տասնամյակ առաջ Իրանը սեփական արտադրության և ոչ մի զինտեխնիկա, անգամ հրացան չուներ: Մարդիկ հիմա ամեն ինչ արտադրում են, նույնիսկ աշխարհում կան պետություններ, որոնք ուզում են գնորդ լինել։
-
07.08.2024|
17:57
Տարածաշրջանի միակ ղեկավարը, որ էս նեղ-մաջալին հա՛մ արձակուրդում է, հա՛մ հեծանիվ է քշում, հա՛մ հարսանիքների մեջ է։
Մնացած ամեն ինչի հերն էլ անիծած...
-
07.08.2024|
12:10
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վենետիկում հեծանիվ է քշել , այդ մասին Ինստագրամի իր էջում տեսանյութ հրապարակել ։ Նիկոլ Փաշինյանին ավելի շուտ է «հեծանվացավ կպել» , առավոտ կանուխ, դատարկ փողոցներում, բազում թիկնապահների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքերին միացել է նաև նրա կինը՝ Աննան...