«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Չարի օթևանը

Չարի օթևանը
21.03.2022 | 07:21

«Ով իր հորը կամ մորը անիծի, անշուշտ պետք է մեռցվի. նա իր հայրը եւ մայրը անիծեց, նրա արյունը իր գլխին լինի» (Ղեւտ.20;9):

Իսկ ինչ պատիժ սահմանել ծնողասպանների համար, որոնք շատ են նաև մեր օրերում` հոգեպես անհավասարակշիռ և չարի ազդեցության ոլորտում, որոնց մասին Հիսուս հայտնում է, որ «որդիները կելնեն իրենց հայրերի դեմ եւ կսպանեն նրանց»:


«Զեյթունի 46-ամյա բնակիչը սպանել էր մորը և պատճառաբանել, որ շատ է սիրում նրան, բայց սատանան է այդպես պահանջել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն: Աիգա Իգիթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը շուրջ 40 տարի բնակվել է իր մոր` Հռիփսիմե Իգիթյանի հետ միասին, որին շատ է սիրել: Ինքը և մայրը մշտապես հաճախել են ավետարանական եկեղեցի, մասնակցել աղոթքներին: Քննելով գործը և, քանի որ ամբաստանյալը տառապել է հոգեկան հիվանդությամբ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Աիգա Կոստանդինի Իգիթյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել հարկադիր բուժում` հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում» (NEWS.am):
Պետք է նկատել, որ հոգեկան հիվանդի համար բավականին մանրամասն և կապակցված ցուցմունք է:


Արդեն որերորդ անգամն է` աղանդավոր հոգեկան հիվանդը սպանում է իր ծնողին. այստեղից կարելի է հետևություն անել՝ կամ աղանդավոր դառնում են հոգեկան հիվանդները, կամ մարդիկ հոգեկան հիվանդ են դառնում աղանդավորական որոշակի ստաժից հետո: Ամեն դեպքում, աղանդավոր դառնում են մարդիկ, որոնք հոգեկան ու հոգևոր պահանջմունքներ ունեն, բայց ընտրում են այդ պահանջմունքները բավարարելու սխալ տարբերակ, ինչպես մեկը, որ սննդի փոխարեն աղբ է ուտում, դեղի փոխարեն` թույն ընդունում:
Այսօրվա աշխարհում մենք վայելում ենք ոչ թե Երկիր մոլորակի բարիքները, այլ դրանց` բնականին համարժեք հոտերն ու համերը: Սակայն հնարավոր չէ Աստծո սերն ու ճշմարտությունը վերացարկել Նրա էությունից, ստեղծել դրանց «բնականին համարժեքները» և տրամադրել մարդկանց լայն շերտերին լայն սպառման համար: Կենդանի Աստծո սերն ու ճշմարտությունը կարելի է վայելել Նրա հետ կենդանի հաղորդակցության միջոցով միայն, ինչից որ զուրկ են աղանդի թակարդում հայտվածները, որոնց առջև տարբեր սատանայական խարդավանքներով փակում են առ Աստված տանող միակ դուռն ու ճանապարհը, փոխարենը բացում են բազում կորստաբեր դռներ ու ճանապարհներ: Աղանդապետները ստորացնում են իրենց զոհերի մարդկային արժանապատվությունը և զրկում են Աստծո ամենափրկիչ սիրուց ու ողորմությունից: Աղանդավորների ծեսերը իրենց բնույթով խորապես սատանայապաշտական են: Այդ պատճառով էլ, երբ աղանդավորը հավաստիացնում է, որ իրեն կոնկրետ գործողությունների մղողը ինքը` սատանան է, պետք է դրան շատ լուրջ վերաբերվել` չնայելով նրանց իսկապես շեղված հոգեկանին, որովհետև սատանային առասպելական կերպար համարելը ողջախոհության արտահայտություն չի կարելի համարել: Աղանդավորները հոգեկան հիվանդ են ոչ թե սատանայի ձայնը լսելու, այլ նրան պարտադրված ենթարկվելու համար, Աստծուն չճանաչելու և չպաշտելու հետևանքով: Նրանք հոգեպես շեղված են ոչ թե սատանային վկայելու պատճառով, այլ Քրիստոսին վկայելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով. նրանք շատ ճիշտ ու սխալ բաներ են լսում Քրիստոսի մասին, բայց չգիտեն, չեն ճանաչում Նրան, չեն ապրում Նրանով ու Նրա համար:


Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ ծնողասպանը «ավետարանական» կոչվող բողոքական բազմաճյուղ աղանդի զոհ է: Հայտնի չէ` որ տրամաբանությամբ` ավետարանականները համարվում են Հայ Առաքելական Եկեղեցուն «քույր» եկեղեցի:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9106

Մեկնաբանություններ