«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Որպեսզի բռնությունը դառնա «հաճելի»

Որպեսզի բռնությունը դառնա «հաճելի»
11.03.2022 | 10:45

«Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչեւ որ կրակը վառի նրան» ( Սիրաք 23;23):


Տողերը սուրբգրային են, պատկանում են մի իմաստուն մարդու` Սիրաքի գրչին: Եվ քանի որ «հանճարեղությունն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կարծեցյալ կարելիությունը», չենք համարձակվի դույզն-ինչ ձևափոխել հանճարեղ մտքի խոսքի կաղապարը:
Փորձենք միայն վերլուծել միտքը և վեր հանել ասելիքը: Մասնագիտական գիտելիքների կարիք չկա հասկանալու համար, թե հատկապես որ երևութի մասին է խոսքը. կոնկրետ այդ երևույթի մասին ավելի մասնավոր ձևակերկում, քան այս է, Սուրբ Գրքում այլևս չկա: Ինչու՞ է մեր վզին փաթաթած նոր օրենքի տողատակերում և լուսանցքներում շեշտվում հենց այս երևույթը: Դարիս պահանջն ու ընձեռած հնարավորությունն է մարդուն, որ նա լինի ինքնաբավ և արարող: Զի՜լ է:Պրիմատների սիրելի զբաղմունքը խորթ չէ մեղավոր մարդուն, որոշակի տարածում ունի թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ, բայց նորմալ հասարակություններում այն գնահատվում է որպես արատավոր և մերժելի երևույթ, որը չի կարելի արդարացնել կամ խրախուսել, առավել ևս համարել երեխայի դաստիարակության կամ պաշտպանված լինելու իրավունքի նորմ: Խնդիրն այն է, որ երեխաներին բռնությունից պաշտպանելը չի ենթադրում հենց պաշտպանելը անպարկեշտ հպումներից, այլ` այդ հպումների բռնի, ենթակայի կամքին հակառակ դրսևորումներից: Իսկ այսօրվա տեխնոլոգիաների շնորհիվ հեշտ է «համոզելը» թե՛ «դասավանդողներին», թե՛ «աշակերտներին», որպեսզի բռնությունը դառնա «հաճելի» (ինքնանպատակ հաճույքը իսկապես բռնություն է մարմնի հանդեպ, որի մասին առաքյալն ասում է, թե տաճար է Աստծո):


Մեր նամուսախեղդ հայ ծնողներն իհարկե ուրախացել են, որ իրենց փոխարեն իրենց սեփական երեխաների հետ «ամոթալի ու աննամուս» թեմաներով պետք է խոսեն օտար մարդիկ, իրենց երեխաներին պետք է դաստիարակեն օտար մարդիկ, իրենց երեխաներին պետք է պաշտպանեն օտար մարդիկ:


«Վերջապե՜ս»,-ցնծում են նրանք: Նրանք չեն էլ կասկածում, որ իրենց երեխաներին հենց իրենցի՛ց են պաշտպանելու: Նրանց հետ խոսելու են ամենաանպարկեշտ ձևով եւ նրանց դաստիարակելու են մարդակերպեր, ովքեր հաճույքից հրճվում են, երբ 5-ամյա երեխան արձակում է իրենց տաբատի գոտին: Նրանց օտարելու են նրանք, ովքեր, բառիս ամենաբուն իմաստով, պիտի լափեն ձեր երեխաների մարմինը և լակեն նրանց արյունը: Ես չեմ չափազանցնում. «Ինչպես չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրինություն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց (եբր.` մացա. հասկացողը կհասկանա) եւ Տիրոջը չեն դիմում» (Սաղմ. 13 եւ 52): Մարդանման արարածներ, ովքեր գլխի փոխարեն լրիվ այլ տեղով են մտածում: Արարածներ, ովքեր իրենք իրենցով չեն կարող բազմանալ և ուզում են բազմանալ ձեր երեխաների հաշվին, իրենց այլասերված, սեռասևեռ, մոլագար մոլեգնությունը թափել ձեր անմեղ երեխաների գլխին:


Սա ընտանիքի հաստատության քայքայման սկիզբը չէ, այլ վերջը, հետևանքը այդ հաստատության հանդեպ մեր սեփակա՛ն մանկամիտ ու անպատասխանատու վերաբերմունքի: Եթե մենք չենք ընկալել, որ ընտանիքը միայն հաստատություն չէ, այլև խորհուրդ է, ինչպե՞ս ենք ուրիշներից ակնկալում, որ հասկանան: Եթե մենք մեր ընտանիքներն ընդունում ենք իբրև կայացած փաստ կամ ձեռքբերում և ոչ` իբրև աստվածային պարգև` դյուրաբեկ ու խորհրդավոր, ինչպե՞ս ենք օտարներից պահանջում, որ այն անձեռնմխելի համարեն ու, ներս խուժելով, ջարդուխուրդ չանեն ամեն թանկն ու սուրբը: Եթե մենք ինքներս շատ հաճախ ընտանիքը համարում ենք միայն մեր կրքերին ու ցանկություններին օրինական կերպով (չորս պատի մեջ, օտար աչքից հեռու) հագուրդ տալու միջոց ու պատրվակ, ինչպե՞ս ենք ուրիշներից պահանջում, որ մեր ընտանիքները իբրև սրբություն դիտարկեն: Աշխարհի աղբն ու կեղտը բերում ենք մեր տուն և աշխարհից սրբություն ենք պահանջում:
Իրենց ոչ ձեռնտու ազգերին պղծում են, որովհետև գիտեն, որ պղծությունը կործանման ուղին է: Հասկացանք: Մե՞նք ինչու ենք ինքնակամ գնում ինքնակործանման, եթե անգամ մեզ համոզելով հրում են դեպի անդունդը:


Զրկվել ենք հոգևոր-բարոյական բարձր գիտակցությունից, զրկվել ենք անգամ ինքնապահպանության տարրական բնազդի՞ց: Եթե ունենայինք անհրաժեշտ հոգևոր գիտելիքներ, ապա կիմանայինք, որ մեր մարմինը մեզ Աստծուց իբրև ավանդ է տրված, և այդ կերպ էլ կդաստիարակեինք մեր երեխաներին: Իսկ այդ մարմնի հետ առնչվելու կանոնները Աստված Ինքն է մեզ հաղորդել: Եվ նրանք, ովքեր անզգամորեն հայտարարում են, թե` բա իմ մարմինը, ես..., շատ են մոլորված և մոլորեցնում են ուրիշներին: Աստված մարդու մարմնի համար սահմանել է, որպեսզի զերծ մնա ծայրահեղություններից և մոլություններից, որովհետև մարմինը հոգու բնակարանն է, և հարկ է այն պահել պատշաճ պարկեշտության, մաքրության ու կարգուկանոնի մեջ: Կան մարդանման էակներ, որոնք ուզում են նվաստացնել մարդուն, և միգուցե կան մարդիկ, ովքեր ընդունում են, երբ իրենց նվաստացնում են: Բայց ապրիորի հաստատ կան նաև մարդիկ, ովքեր հնազանդվում են խրատին, թե. «Մի՛ եղեք ձիերի եւ ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն. սանձով ու պախուրցով պետք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմոտենան» (Սաղմ.31;9),-որովհետեւ չեն ուզում, որպեսզի իրենց վերագրվի սաղմոսի խոսքը, թե. «Մարդը պատիվ ուներ` եւ չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սաղմ.48;13,21):
Պատի՛վ ունեմ:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5883

Մեկնաբանություններ