«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Կյանքի հետ քիչ համատեղելի

Կյանքի հետ քիչ համատեղելի
10.03.2022 | 12:47

Իմաստությունը անցողիկ ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է:

Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն դրա պատասխանը:


Անիմաստ է մարդու կյանքը, եթե այն հավիտենության համար չի ապրվում, որովհետև ամեն ժամանակավոր ու անցողիկ բան անիմաստ է, որովհետև եղած իմաստն էլ չի ամրագրվում, այլ ցնդում է թույլ շամանդաղի նման, որ անհնար է ձեռքում պահել, այլ միայն կարելի է միառժամանակ պարուրվել դրանով, իսկ երբ այն վերջնականապես ցնդում է, մարդու դեմ հառնում է դաժան ու անշտկելի իրականությունը` զուրկ որևէ մխիթարիչ հեռանկարից: Միայն թե, հաստատաբար և արդարացիորեն նկատենք, որ եթե անհատն անձնապես ծանոթ չէ Նրա հետ կամ ճանաչելով մերժում է, ապա դատապարտված է, Նրան անծանոթ ու մերժող բոլոր ազգերի ու անհատների հետ, բանտվել ժամանակավորի ու անցողիկի անողոք զնդանում: Նա՛ ազատագրեց մարդուն այդ զնդանից: Նա մի Դուռ է, Որով մտնողը իրեն հայտնաբերում է իր հոգու հավիտենական սնուցումը ապահովող միջավայրում, հետևապես, ձեռք է բերում հավիտենական լինելիության երաշխիքներ:


Միգուցե մարդկային հասարակության հետզարգացման պատճառներից կարևորագույնը այն է, որ քչերը գիտեն՝ ինչպես ավելորդ սեփական քաշը, այնպես էլ ավելորդ նյութական ինչքը իսկապես էլ ավելորդ են, ավելին` կյանքի հետ քիչ համատեղելի: Հոգին անտեսանելի, անշոշափելի ու մեր օրերում, որպես կանոն, անզգալի է, բայց դրանից չի փոխվում մարդու` հոգևոր էակ լինելու փաստը: Հետևաբար, մարդու կյանքը արժևորվում է հոգևոր իրողություններով, ավելի ճիշտ` իր կյանքում դրանց առկայությամբ կամ բացակայությամբ: Մարդը սնում ու խնամում է իր մարմինը, քողարկում կամ ի ցույց է հանում այն` յուրաքանչյուր դեպքում կենտրոնանալով մարմնավոր ցանկությունների վրա: Մարմնի և աչքերի ցանկությունները անսպառ են` ի տարբերություն երկրային կյանքի` մեզ համար սահմանված ժամանակի. դրանք բավարարելու համար աշխարհի առաջարկությունները բազմաթիվ են` ի տարբերություն հոգին սնուցելու համար անհրաժեշտ միակ բաղադրիչի` Աստծո Խոսքի, որի շնորհիվ միայն մարդու հոգին արդյունավորվում է ու պտղաբերում:
Աստված երբեք չի իրավազրկում մարդուն՝ փաստում է Սուրբ Գիրքը, խնդիրը միայն հասկացությունները ճիշտ սահմանելն է: Այսօր «մարդը» ավելի հաճախ անհասկանալի բնութագրով էակների հորջորջում է, քան աստվածակերպ էակին բնութագրող բառ: «Սեր», «հավատ», «աստված» հասկացությունները ևս թյուրըմբռնվողների առաջին գծում են, իսկ Տիրոջ օրը` Կիրակին` Միաշաբաթը, այն է` շաբաթվա առաջին օրը, սահուն կերպով դարձավ շաբաթվա վերջին օր:


Աղբի տակառի վրա «մեղր» պիտակը կպցնելով` նրա բովանդակությունը չես փոխի, ադամանդը ցեխոտելով` չես արժեզրկի:
Իմաստությո՛ւն ձեզ:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6305

Մեկնաբանություններ