«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Քրիստոնեությունը` անհասանելի

Քրիստոնեությունը` անհասանելի
26.02.2022 | 12:19

Քրիստոնեությունը միակն է՝ որպես կյանքի կրոն, ավելին` այն միակ կրոնն է, որտեղ իսկապես կրելու բան կա. մեր կյանքի երաշխիքը՝ խաչը:
Խաչ կրել կամ խաչվել բոլորովին չի նշանակում զոհվել կամ մեռնել, ինչպես մեր Տերը Գեթսեմանիում Հորն ուղղված Իր աղոթքում է ասում. «Հա՛յր, պահի՛ր նրանց Քո անունով»: «Այս չեմ խնդրում, որպեսզի վերացնես նրանց աշխարհից, այլ՝ որպեսզի պահես նրանց չարից» (Հովհ.17;11,15):


Այսինքն, Աստված բավականին շատ եղանակներ և ճանապարհներ ունի մարդուն չարից պահելու, կյանքից կյանք փոխադրելու համար: Պողոս առաքյալի համոզմամբ, անգամ Քրիստոսի երկրորդ գալստյանը կլինեն քրիստոնյաներ, ովքեր միանգամից կնորոգվեն, կանմահանան ու կվերափոխվեն. «Որովհետեւ Տերն Ինքը, ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը հարություն պիտի առնեն. ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք-տարվենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք» (Ա Թես.4;15-16):


Մահը, գիտակցված մահը, արդարացված է միայն խիստ որոշակի դեպքերում. արյուն թափելու չափ մեղքին հակառակվելու անհրաժեշտությամբ, մեր կյանքը մեր բարեկամի համար տալու պատրաստակամությամբ. կյանքը պետք է տալ կյանքի դիմաց, ժամանակավորը՝ հավիտենականի փոխարեն, այլ ոչ թե անիմաստ ձևով հրաժարվել կյանքից, ինչպես քարոզում են մյուս բոլոր կրոններն ու աղանդները, որովհետև ոչինչ ուրիշ չունեն առաջարկելու, բացի «բնական» մահից, առաջարկում են ամենալավը, սեփական կյանքից հրաժարվելու դիմաց, կարծես Աստված մեզ կյանք է տվել, որ թքած ունենանք այդ կյանքի վրա: Աստված մեզ չի տալիս, որպեսզի հրաժարվենք, տալիս է, որ ի բարիս գործադրենք: Մեր ունեցածը, և ոչ պարտադիր կերպով նյութական, պետք է բաշխենք այլոց, որպեսզի Աստված մեզ տա ավելին ու ավելի լավը: Տերը ասում է. «Ես եկա, որ կյանք ունենաք եւ առավել եւս ունենաք»: Այսինքն ոչ թե լոկ լինենք, այլ լինենք` միշտ լինելու համար: Իսկ կյանք ունենալու երաշխիքը միշտ կյանքի աղբյուրի կողքին լինելն է: Քրիստոնեությունը մեզ հնարավորություն է տալիս տեսնել ու հասնել հորիզոնից այն կողմ: Քրիստոնեությունը` որպես կյանքի կրոն, տալիս է մեզ կյանքի չափանիշներ ու սահմանում լավագույնին հասնելու չափորոշիչներ: Մահմեդական ահաբեկիչը, հինդուիստը, բուդդայականը, աղանդավորը մահը համարում են առավել լավին հասնելու հնարավորություն, բայց քրիստոնյան գիտի, որ միակ այդպիսի հնարավորությունը այս երկրային կյանքն է, որի ընթացքում մարդը պետք է մաքրվի մեղքից, որպեսզի իսկապես կարողանա միանալ Աստծուն: Այս կյանքից հետո մենք կարող ենք միայն մի բան անել՝ սպասել մեր վերջնական կարգավիճակին, որը արդեն իսկ վճռված է. «Մեկ անգամ ենք մեռնում, այնուհետեւ` դատաստան»:

Սակայն այդ կարգավիճակը կարող է փոխվել մեր հոգու համար աղոթող մարդկանց շնորհիվ: Չարից հեռու լինել. ահա, թե ինչը պետք է լինի մեր ձգտումը, և ինչում է կայանում աստվածային օժանդակությունը: Հեռու լինել չարից, այն է` մեղքից, մոտենալ բարուն, արդարությանը, կյանքի աղբյուրին, այն է` Աստծուն: Աստծուն հասնելու համար պետք է ճանապարհ ընկնել, պետք է քայլել խաչի ճանապարհով, որը պատրանքն ու բաղձանքը, երկիրն ու Երկինքը, աշխարհն ու Արքայությունը կապող միակ ճշմարիտ իրականությունն է:


Այսօր շատերը փորձում են քրիստոնեությունը աշխարհականացնել և համոզել, որ այն վախկոտների ու նստակյացների հավատն է, փափկակենցաղների ու «մնայուն արժեքներ» ունեցողների դավանանքը: Իրականում քրիստոնյան նա է, ով ճանապարհորդ է իր ծննդյան պահից և իր հաստատուն քայլերն է անում դեպի իր հայրենիքը, դեպի իր Հայրը` Աստված: «Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք եւ սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետեւ Իմ լուծը քաղցր է, եւ Իմ բեռը՝ թեթեւ» (Մատթ.11;29-30): Խաչն է այդ քաղցր լուծը: Այսօր փորձում են հեղինակազրկել քրիստոնեությունը` որպես հայտնված Աստծո պաշտամունք, և ձգտում են ներկայացնել որպես հերթական կրոն, որը դավանելն ընդամենը նախասիրության խնդիր է: Այսօր փորձում են ստեղծել մի տպավորություն, որ աշխարհում ոչինչ չի փոխվել քրիստոնեության ծագումից ի վեր: Սակայն քրիստոնեական Աստվածը մարդկանց հավանության կարիքը չունի: Մեզ այսօր չի սպառնում կրոնական ուծացումը, մեծ եղեռնը, անհավատությունը, մեզ սպառնում է մեր մարդկային ինքնության ու հավատի այլասերումը և ձևախեղումը: Այն ամենը, ինչ կա աշխարհում, իր բովանդակությամբ չի համապատասխանում իր արտաքինին, որովհետև աշխարհում ամեն ինչ խաբկանք է ու պատրանք, և մարդկանց մի որոշակի խումբ ջանք չի խնայում, որպեսզի քրիստոնյան և իր հավատը ևս չհամապատասխանեն իրենց ճշմարիտ նկարագրին:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 13818

Մեկնաբանություններ