Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է՝ հարց ու պատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Դուք պետք է լավ իմանաք, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, այն փորձագիտական և այլ աշխատանք է պահանջում։ Երբ աշխատանքն ավարտվի, համապատասխան կառույցները կհայտնեն իրենց կարծիքը։ Կգա ժամանակն այդ պայմանագիրը ստորագրելու, կիրականացվի»,- ասել է Նալբանդյանը։