ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փափուկ ցից

Փափուկ ցից
01.03.2013 | 01:14

Հայաստանյան առաջիկա գործընթացները պայմանավորված են արտքաղաքական խնդիրներով. ի՞նչ վեկտորի «տակ» է, ի վերջո, հայտնվում Հայաստանը: Եվրասիական, Մաքսային միություններին անդամակցության հարցերում Ռուսաստանը փափո՞ւկ, թե՞ կոշտ ճնշման մեխանիզմներն է գործի դնում Հայաստանի նկատմամբ, կարողանո՞ւմ է համոզել` Ստեփանակերտի օդանավակայանում ռուսական զորքեր տեղակայել: Եթե այո, ապա ի՞նչ է անում այդ ժամանակ Արևմուտքը` մեզանում:

Նախ` արձանագրենք շատ կարևոր մեկ հանգամանք: Ռուսաստանը, որը մշտապես առաջնորդվել է «սապոգային» մենթալիտետով, նոր մարտավարություն է «որդեգրել»: Վերջինիս «ուղեղային կենտրոններն» այնքան պրոգրեսիվ և ադեկվատ են «դարձել», որ այլևս հասկանում են` սապոգը քաղաքական կատեգորիա չէ: Տե՛ս ռուսական մոտեցումները վրացական վերջին ընտրություններում, ինչպես նաև` հայաստանյան վերջին իրադարձություններում, ուր «յաստրեբա-դուգինյան» կոշտությունը փորձել են փոխարինել, իրենց ձևակերպմամբ` «փափուկ» քաղաքականությամբ (էն անեկդոտը հիշո՞ւմ եք. նարկոմանը նոր ծնված դեղին ճուտիկին դնում է ափի մեջ ու շոյում` ճուտիկ ջան, ճուտիկ, ճո՛ւ-տիկ, ու տրորում, հանց կանեփի խոտ` խեղճ ճուտիկին): Ինչևէ:
Կարելի է չկասկածել, որ այս օրերին մայր-Ռուսաստանը Հայաստանում մաստեր-կլասներ էր ցուցադրում: Թե՛ ընտրությունների անսպասելի արդյունքները, թե՛ հետընտրական զարգացումները, թե՛ պուտինյան արագահաս շնորհավորանքը, թե Րաֆֆիին մեղմելը` «գոսպոդին» Կովալենկոյի ձեռամբ, նույն խաղի բաղկացուցիչներն են: Դրանից հետո նոր սկսվում էր հայոց օլիգարխիայի «էսկադրոնյան արշավանքը»` հանուն իրենց պատառի: Չմոռանանք, որ այս ամենում համաժամանակյա «փայ» ունի նաև «հզոր» Արևմուտքը:
Սակայն, ինչպես եղել է և դեռ կլինի, հիմնական մոդերատորը «փափկած» խաղաքարտերով խաղացող մայր-Ռուսիան է, որովհետև «մայրը» հասկանում է, որ եթե այդպես չվարվի, ապա առանց այն էլ վերջին շրջանում Հայաստանում իր նկատմամբ փոփոխված մենթալ պլանը, անկախ իրենց ունեցած ազդեցության-գործակալական ցանցից, մեծ ֆիասկոներ կգրանցի:
Այսպիսով, ի՞նչ արեց «մայրը» մեզանում.
ա) հնարավորինս ապակայունացնելով (թեկուզ շատ փափուկ) իրավիճակը, պահեց իր վերահսկողությունը Սերժ Սարգսյանի վրա` ցույց տալով, որ ամեն րոպե կարող է ցնցումի տանել այդ իրադրությունը` Ազատության հրապարակում հավաքված դժգոհ ժողովրդի միջոցով, փափուկ լիդերներին փոխարինելով «վառոդահամ» ելույթներ ունեցողներով և «այլոցով»:
բ) Ակնհայտ է, որ որոշակի նախնական պայմանավորվածություններ, բոլոր դեպքերում, հայաստանյան իշխանությունների և Ռուսաստանի միջև, առկա են: Ռուսաստանը թույլ չտվեց, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը շատ մեծ լինի, ընտրություններն էլ` շատ «մաքուր», որպեսզի վերջինիս մտքով հանկարծ չանցնի` հրաժարվել նախնական պայմանավորվածություններից:
գ) Ռուսաստանը ցանկանում է այստեղ ունենալ իր վարչապետը: Նա Հայաստան է «գործուղել» ոչ անհայտ` «գազի» Կարեն Կարապետյանին, որն էլ շատ մեծ դեբատների մեջ է այսօր քաղաքական ուժերի ու դեմքերի հետ: Այնուհանդերձ, սա այն եզրն է, որտեղ Ռուսաստանը կարող է զիջման գնալ թե Սերժ Սարգսյանի, թե Արևմուտքի հետ: Հասկանալի է, Արևմուտքը ցանկանում է, որ այդ պաշտոնում մնա Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, մեր տեղեկություններով և գոնե այս պահին Տիգրան Սարգսյանի հարցում կա կոնսենսուս. նա շարունակելու է պաշտոնավարել:
դ) Ռուսաստանը թողեց «լուֆտ»` ապագա պայմանավորվածությունների համար, թե հայաստանյան ուժերի, թե իշխանության, բայց առաջին հերթին Արևմուտքի հետ: ՈՒ թե այնպես ստացվեց (անկեղծ ասած` գոնե այս պահին դրա հիմքերը չեն երևում), որ Սիրիայի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացան պայմանավորվել և ոչ թե կոնֆրոնտացիայի գնալ, ապա համապատասխանաբար խաղը և նոմինացիաները կփոխվեն նաև մեզանում:
Ազատելով իշխանության ձեռքերը, հիմք դնելով նոր խաղի: Ո՞Ւմ օգտին:


Չասենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ