Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երկրի կառավարման համակարգի որակն ու պաշտոնյաների մոտիվացիաները

Երկրի կառավարման համակարգի որակն ու  պաշտոնյաների մոտիվացիաները
28.10.2024 | 21:45

Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և պաշտոնյաների մոտիվացիաների մասին, ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների:

Առաջին:

Երկրապահի նախագահը, ում միակ և անբեկանելի պարտավորությունը պետք է որ լիներ ամառ, թե ձմեռ 24 ժամ գոնե ցույց տալ իր կազմակերպության պատրաստակամությունն ու նվիրումը այս երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը, ասում է, որ չի անելու դա, որովհետև անիմաստ է դա անել, քանի որ հակառակորդը ուժեղ է իրենցից:

Երկրորդ:

Վարչապետը ԱԺ-ում խոհափիլիսոփայական մեկնաբանություններ է տալիս պետության և պետություն հասկացության վերաբերյալ հենց այն կատեգորիալ ապարատով և մոտեցմամբ, ինչպիսի մոտեցմամբ որ աղանդներն են մեկնաբանում և քննարկում Հայ առաքելական եկեղեցին: Ավելին, պետության այսպիսի մեկնաբանությունից Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնն ու Մաքիավելին, իրար հետ միասին և իրար ձեռք բռնած, կինքնահրկիզվեին: Թե բա՝ «պետությունը լավ ապրելու գործիք է»:

Երրորդ:

Լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ և նրանց թեթևակի հարցերից ՀՀ ֆինանսների նախարարը այնքան է խճճվում, որ փաստացի կոռուպցիայի մեղադրանքով ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր դեմ: Պարզվում է՝ ցուցմունքն էլ կայանում է նրանում, որ գերազանցիկի և առաջադեմի դեմքով կատարյալ ջինջ նախարարը իր սեփական տունը տալիս է վարձակալությամբ ոմն կազմակերպության, հետո այն կրկին վարձակալում ֆինանսների նախարարության անձնակազմի միջոցառումների համար և դա մեկնաբանելիս ոչ մի կերպ չի մտաբերում կոռուպցիայի սահմանումն ու բացատրությունը:

Չորրորդ:

ԳՇ պետին հարց են տալիս, թե իր մոտեցումն առհասարակ ինչպիսին է պետության ամբողջականության ապահովման և թշնամուն մեր սահմաններից դուրս շպրտելու մասին և լսում են պատասխան, որը իրեն նույնիսկ թույլ չէր տա Ջոն Լենոնի երկրպագու ամենա պացիֆիստ հիպպին, ով հավատում է, որ սերը կփրկի աշխարհը:

Այսքանը՝ ընդամենը 24 ժամում:

Հարգանքներս իրենց գործը պրոֆեսիոնալ անող և այս ամենը հանրությանը օպերատիվ ցույց տվող ու մերկացնող լրագրողներին:

P.S. Այս իշխանության կոռուպցիայի և երկրին հասցված վնասների, իրական ավերի խորությունն ու մասշտաբները երբ պարզ դառնան, կարծում եմ, ամենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ