Նիկոլի Ալենն անդրադառնալով իր հերթական խուլիգանությանը, երբ օրեր առաջ Եռաբլուրում վիրավորել էր Արցախի ԱԺ պատգամավորներից մեկին, ասել է.
«Տեղը չեն բերում որտեղ են գտնվում և ում հետ են շփվում»...
Նախ, Ալենի և նրա թիմակիցների՝ մարդասպան ու դավաճան լինելու մասին խոսելը հենց տեղին է Եռաբլուրում, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել Ալենի և նրա թիմակիցների պատճառով սպանված տղաները:
Այնպես որ, Մետաքսեն շատ ճիշտ տեղում է Ալենին ասել իր ո՛վ լինելու փաստ:
Երկորդ՝ հետաքրքիր է, իսկ Մետաքսեն ու՞մ հետ է շփվել որ...
Ալե՛ն, քեզ երևանցի տղա ես երևակայում, բայց իրականում դասական գեղցի ես (գյուղացու հետ չշփոթել), քանի որ քաղաքի կամ տեսած տղան իրեն երբեք թույլ չի տա ասելու ՝ «...ում հետ է շփվում» էժանագին արտահայտությունը:
Ալեն՛, ո՞վ ես դու, ի՞նչ ընտանիքից ես ելել:
Լեգենդար մորդ «փառահեղ» անցյալին չեմ էլ անդրադառնա, բոլորը գիտեն, իսկ մորդ ներկան՝ միջնամատ ցույց տալն է և քո նման մարդկանց վրա թքելն է. մակարդակության և դաստիարակության գագաթնակետն է....
Դու ո՞վ ես, այ՛ խղճուկ:
Անցյալդ ես մոռացե՞լ...
Դրա համար ես մարդկաց նվաստացնում և վիարվորում՝ ջանդակապաշտպան «անասուններիդ» հետևում պահ մտած թքում և անվանարկում մարդկանց:
Ալե՛ն, պաշտոնը դա խիյար է՝ «մի օր ձեռքումդ է, մի օր էլ հետույքումդ կհայտնվի»:
Այնպես մի արա, որ «թոշակի» գնալուց հետո մարդիկ ոչ միայն կողմդ չմայեն, այլև փախած ման գաս, նույնիսկ պլաստիկ վիրահատություններ տանես, որ քեզ չճանաչեն:
Ալե՛ն, քո պատճառով հայրենիք կորցրած Մետաքսեին մի արձագանքի... Ալիևին ու իր «ճտերին» պատասխանի, ովքեր ամենօրյա ռեժիմով քո պատճառով նաև վիրավորում են հայերին և Հայաստանին:
Ալե՛ն, շեֆիդ նման դրսում «հավ» ես, իսկ Հայաստանում` «մրրկահավ»:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ