ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի համար նահատակված մեր քաջերի հիշատակին

Արցախի համար նահատակված մեր քաջերի հիշատակին
01.03.2024 | 23:01

Ախ՛, այստեղ ինչքան կակաչ կա կարմիր,

դյութեղ ու թովի՜չ, պայծա՜ռ, հուրհրա՜ն,

շոյում է նրանց մեղմորեն քամին՝

չքնաղ ու լուսեղ բարձունքի վրա:

Տղերք են զոհվել այս դիրքի համար՝

անվախ, անսասան, բազմաբյուր քաջեր,

սրտերն են նրանց բոցկլտում անմար,

բարձունքում, որպես կարմիր կակաչներ։

Այս դիրքի վրա կրակ է թափվել,

արճիճ է թափվել, բեկորներ բազում,

այդ կրակի մեջ տղերքն են կոփվել

ու ամեն մեկը՝ դարձել դյուցազուն։

Կռվել են նրանք այս դիրքի համար,

մահ ու գնդակի, սուլոցի ներքո,

քաջ ընկերներ են կորցրել անհամար,

վերքերի ցավն են ամոքել երգով։

Ու երբ վերջինն է մնացել դիրքում

ու կրակել է փամփուշտը վերջին,

միայն նռնակ է պահել իր ձեռքում,

իր համար` ինչպես վայել է քաջին:

Այս դիրքում այնքա՜ն կակաչ կա կարմիր,

դյութեղ ու թովի՜չ, պայծա՜ռ, հուրհրա՜ն,

շոյում է նրանց մեղմորեն քամին,

անհայտ, անանուն բլուրի վրա։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ