ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ով ականջ ունի, թող լսի

Ով ականջ ունի, թող լսի
19.02.2024 | 09:44

Մի խրատադաստիարակչական պատմությամբ եմ ցանկանում կիսվել հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի զինակից, 1905 թ. իբր Վաղարշապատում բոլշևիկյան բջջի հիմնադիր, իսկ առանց իբր-ի՝ հայտնի ավանտյուրիստ, դեմագոգ և զրպարտիչ Գուրգեն Հայկունու մասին, պատմություն, որի ենթատեքստում ճիշտ և արդար, իմաստավորված ապրելու խորհուրդն եմ տեսնում:

1966 թ. վախճանվում է սույն քաղաքական-հեղափոխական արարածը: Դիակը դրվում է Արվեստի աշխատողների տան սրահում: Ամբողջ մտավորականությունը (քեֆներին քեֆ չի հասնի) ուրախությամբ և հրճվանքով նշում է այդ տոնական իրադարձությունը, քանզի Գաբրիել հրեշտակապետը այցելել էր ժամանակի գերագույն-գլխավոր չարիքներից մեկին, բոլոր առաջադեմ և իրական մտավորականների դեմ բազմաթիվ զրպարտագրեր ու մեղադրականներ հեղինակած և Կրեմլ ու անձամբ Վլադիմիր Իլյիչի դամբարան հասցեագրած պատուհասին, որտեղից պարբերաբար ստացվում էին հանձնարարականներ՝ շտապ ստուգել փաստերը և զեկուցել:

Ինչևէ, այդ արարածի և նրա համախոհների ոհմակի գործունեության մասին կարելի է հատոր գրել: Վերադառնանք սգո հանդիսությանը, որին ներկա են գտնվել, համոզված եմ, ի պաշտոնե՝ հարկադրված, հանրապետության բոլոր ղեկավարները: Գալիս է պահը, երբ հանգուցյալի դին պետք է տեղափոխվի Թոխմախի գերեզմանատուն, և դագաղը բարձրացնելու համար մարդ չի գտնվում:

Ի պաշտոնե, ճարահատյալ այդտեղ է գտնվում նաև Հայաստանի գրողների միության քարտուղար Հրաչյա Հովհաննիսյանը՝ բարձր տրամադրությամբ, քեֆը, ինչպես սիրում էին ասել իրենք, ծիրան-ծիրան, չէ, երեք ծիրան:

- Որտեղ են ձեր գրողները, ընկեր Հովհաննիսյան,- բարկացած և անելանելիությունից նյարդայնացած հարցնում է Հայաստանի կենտկոմի պրոպագանդայի հարցերով քարտուղարը...

Հրաչյա Հովհաննիսյանը, փորձելով թաքցնել իր բարձր տրամադրությունը, այնուամենայնիվ, չի կարողանում զսպել իրեն և անկեղծանում է.

- Ես ի՛նչ իմանամ, իրեն հարցրեք,- և հայացքն ուղղում է դեպի հանգուցյալը, ապա շտապում միանալ դիմացի սրճարանում գինի ու օղի վայելող գրչակից ընկերներին:

Հասարակության նողկանքին արժանացած այդ երևույթին հուղարկավորելու համար ստիպված օգնության են բերում Մայրաքաղաքային գնդի զինվորականներին...

Առակս ցուցաներ կյանքի իմաստն ու բովանդակությունը վարկաբեկող ու գռեհկացնող մի շարք բաշիբոզուկների՝ մարդավարի ապրեք, որ հասարակությանը ցավ պատճառեք միայն ձեզ հողին հանձնելիս և վերջին հրաժեշտին մարդիկ ձեռքից ձեռք փոխանցեն ձեր անշնչացած մարմինը, այլ ոչ՝ անտերության մատնեն, հայհոյեն ու արհամարհեն ջանդակը (լավագույն դեպքում)...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ