Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայի և Հայաստանի դեմ

Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայի և Հայաստանի դեմ
28.12.2023 | 06:57

Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իշխանության լինելով ժամանակ շահելը:

Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայի և Հայաստանի դեմ, դրանով պայմանավորված՝ Արևմուտքն առարկայական և տեղեկատվական ոչ մի լուրջ գործողություն չի անում Նիկոլի դեմ:

Երեկ ԵԱՏՄ նիստի ավարտին միության հետագա զարգացման մասին հռչակագիր ստորագրվեց, բայց դրանից առաջ Նիկոլի բերանով տարվա ամենաանիմաստ աշխարհաքաղաքական միտքը հնչեց. «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է և չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ». սա, ըստ էության, հիմարություն է, բայց սա Նիկոլը ծախելու է Արևմուտքին:

Այս ընթացքում Ալիևն Արևմուտքի հետ պայմանավորվում է ադրբեջանցիների հետվերադարձ Հայաստան, իսկ Նիկոլը արևմտյան ցանցերով ցանցավորում է Հայաստանի մարզերը, որն էլ լուսաբանում է հանրային հեռուստաընկերությունը:

Այս պրոցեսի շարունակականությունն ուղեկցվելու է նոր զոհերով և նոր տարածքային կորուստներով, բայց սա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռներին լեգիտիմություն է տալու Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզել ուժով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ