Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Դավադիր քաղաքականություն

Դավադիր քաղաքականություն
02.11.2023 | 07:42

Ընդամենը երկու բառով կարելի է բնութագրել Հայաստանը զավթած խմբավորման քաղաքականությունը' դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, այսինքն, ապաազգայնականացում և ապառազմականացում։

Այսինքն, այն, ինչն անհաջող կերպով Ռուսաստանը փորձում է անել Ուկրաինայում, ու ինչը հաջողությամբ Միացյալ Նահանգներն արել են Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաև ողջ Արևմտյան Եվրոպայում։

Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ։ Սակայն ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ այդ քաղաքականությունը Հայաստանում սկսվել է ոչ թե 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2018-ի դավադրությունից սկսած։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ