ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոչ մի ազգ իդեալական չէ

Ոչ մի ազգ իդեալական չէ
18.08.2023 | 08:06

Ազգին վատաբանողները առիթ բաց չեն թողնում։ Թե բա՝ մի ազգ, որը ամրագոտի կապելը զապադլոյա համարում… Ու գնա՜ց....

Զարգացած երկրներում ամրագոտի չկապելու համար տուգանքը մոտ 200 դոլար է, իսկ մեզ մոտ՝ 5000 դրամ։ Եվ մեր ու նրանց տնտեսական մակարդակները հաստատ 16 անգամ չեն տարբերվում։ Թող փորձեն Գերմանիայում կամ Շվեյցարիայում օրենքների խստությունը համ իջեցնեն, համ էլ մերի նման մեկումեջ կիրառեն։ Համոզված եմ՝ արդյունքը մերինից ավելի վատ է լինելու։

Երբ պետությունը ամրագոտու տուգանքը դարձնի 40.000 դրամ և խստագույնս հետևի կանոնի կատարմանը, ապա հարցը օրերի ընթացքում ուղղակի կվերանա։ Տեսեք, թե մի քանի օրվա մեջ ինչպես ավտոմեքենաների պլյոնկեքը պոկել տվեցին։ Ցանկություն ու կամք լինի։

Սա պետական մտածելակերպի հարց է։ Փոխանակ պետությունից պահանջեն ամրագոտի կապելու կանոնը իրականացնել, անիմաստ բարոյախոսական մտքեր են արտահայտում։

Եվ բոլոր խնդիրները չեն, որ տուգանելով է պետք լուծել։ Խնդիրների մի մասը հնարավոր է լուծել ինֆորմացիոն ազդեցություններով նաև։ Օրինակ, աղբ շպրտողների և հերթ չպահողների նկատմամբ եթե մեդիայում համակարգված ու կոշտ արշավներ տարվեն և նրանց ներկայացնեն որպես փնթի ու անշնորք անձնավորությունների, ապա, համոզված եմ, ամրագոտու խնդրի նման այս խնդիրներն էլ են շատ արագ անհետանալու։

Մեր ամենամեծ թերությունը պետական մտածողության ցածր մակարդակն է։ Ամրագոտուց սկսած մինչև Արցախի հարց՝ բանալիները գտնվում են պետական մտածողության մեջ։

Ի միջի այլոց, գիտեի՞ք, որ շվեյցարացիները կատու են ուտում։ Բա այդ վայրենիներին մեզ հետ կհամեմատե՞ն։ Ոչ մի ազգ իդեալական չի, ինչպես և՝ մենք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4739

Մեկնաբանություններ