Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու

Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու
23.05.2023 | 22:32

Հիմա պետք է մի դառը բան ասեմ, բայց սա իմ գիտակցած ճշմարտությունն է, ու ժամանակը կհաստատի այն:

Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու։

Բացատրեմ` ՀՀ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ ծննդյան վկայականն է, հռչակում է պետության առաքելությունը և գոյության կարևորագույն հիմնադրույթները։ Դրանց վերացմամբ վերանում է այդ պետականությունը։

Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարտավոր են կանգնել կամ Երրորդ Հանրապետության վերածննդի համար, հրաժարվելով անձնական, խմբային և այլ տեսակի ամբիցիաներից, կամ Երրորդ Հանրապետության հետ պետք է իրենք էլ մահանան, ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ստահակին։

Երրորդ Հանրապետությունը իր հիմնադիրների համար իմ պատկերացմամբ պետք է ունենա այն նույն արժեքը, ինչ սեփական զավակը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ