Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու, այդ թվում՝ դրոշ այրելով

ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու,  այդ թվում՝ դրոշ այրելով
15.04.2023 | 22:16

2 տարուց ավելի է՝ Ադրբեջանը գերության մեջ է պահում մեր թվով 100 ռազմագերի տղերքին, այդ թվում՝ խոշտանգելով ու սպանելով նրանց։

4 ամիս է՝ 120 հազար հայ Արցախում Ադրբեջանի գերության մեջ է՝ զրկված տարրական իրավունքներից։

15 օր է՝ Ադրբեջանը գրավել է Հայաստանի հերթական տարածքը Տեղ գյուղում ու գնում է նորերի նվաճման։

Այս ամենի դեմ ՀՀ դեֆակտո թուրքամետների իշխանությունը ոչինչ չի անում, ավելին՝ ամեն ինչով նպաստում է այս իրավիճակին։

ՈՒ քանի չկա մեր ազգային պետությունը, որ կներկայացնի մեր ազգային շահը, էնքան ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու, այդ թվում՝ դրոշ այրելով։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ