38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրին, Պենտագոնից բացի, անմիջական մասնակցություն ունեն Ջո Բայդենի որդու և Ջորջ Սորոսի հիմնադրամները

ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրին, Պենտագոնից բացի, անմիջական մասնակցություն ունեն Ջո Բայդենի որդու և Ջորջ Սորոսի հիմնադրամները
31.03.2022 | 07:28

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց Ուկրաինայում կենսալաբորատորիաների ֆինանսավորմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու` Հանթեր Բայդենի հիմնադրամի ներգրավված լինելու մասին:


Խոսքը հենց այն կենսալաբորատորիաների մասին է, որոնք Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական գաղտնի ծրագրի շրջանակում մինչև փետրվարի 24-ը` Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը, զբաղվել են կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմամբ զբաղված: Բացառված չէ, որ Ռուսական բանակի կողմից դեռ չգրավված որոշ քաղաքների, ինչպես, օրինակ, Լվովի, Կիևի կենսալաբորատորիաներում վերոնշյալ աշխատանքները շարունակվում են նույնիսկ մինչև հիմա: Այս կասկածի համար կա որոշակի հիմք, սակայն ամեն ինչի մասին հերթով…


Ինչպես մարտի 24-ին հայտարարեց ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը, Հանթեր Բայդենի «Rosemont Seneca Thornton» ներդրումային հիմնադրամը և Սորոսի հիմնադրամը ներգրավված են Ուկրաինայում կենսալաբորատորիաների ֆինանսավորման գործում:
«Մուտք արվող նյութերը թույլ են տալիս հետևել ԱՄՆ պետական կառույցների և ուկրաինական կենսաբանական օբյեկտների փոխգործակցության սխեմային,- ասել է Կիրիլովը:- Իր վրա ուշադրություն է հրավիրում նշված գործունեության ֆինանսավորմանը ԱՄՆ ներկայիս ղեկավարությանը մոտ կանգնած կառույցների մասնակցությունը, մասնավորապես, «Rosemont Seneca Thornton» ներդրումային հիմնադրամի, որը ղեկավարում է Հանթեր Բայդենը»։


ՌՔԿ պաշտպանության զորքերի ղեկավարի խոսքով` ծրագրի մասշտաբները տպավորիչ են…
«Բացի (ԱՄՆ) ռազմական գերատեսչությունից, դրա իրականացմանն անմիջական մասնակցություն ունեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Ջորջ Սորոսի հիմնադրամը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Գիտական ղեկավարումն իրականացվում է առաջատար հետազոտական կազմակերպությունների կողմից, ներառյալ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիան, որը միջուկային զենք է մշակում Մանհեթենի նախագծի շրջանակներում: Այս ամբողջ գործունեությունն իրականացվում է Պենտագոնի լիակատար վերահսկողության ներքո»,- ընդգծել է Իգոր Կիրիլովը:
Հիմա արդեն առավել ևս հասկանալի է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ ՊՆ վերոնշյալ բացահայտումից 2 օր առաջ ինչու էր փորձում հերքել Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական զենքի առկայությունը: Պարզ չէ՞, որ չէր խոստովանելու, փորձելու էր հերքել, առավել ևս` Բայդենի նման մեկը…


«Այն պնդումները, թե Ամերիկան Եվրոպայում ունի կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք, պարզապես իրականությանը չեն համապատասխանում, ես ձեզ երաշխավորում եմ»,- ասել է Բայդենը գործարարների հետ հանդիպմանը (հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան յութուբյան ալիքով)։
Դժվար չէ հասկանալ որ, ըստ էության, Բայդենը հենց ինքն է իր որդու հիմնադրամի միջոցով, Պենտագոնի և Ջորջ Սորոսի հետ միասին, կանգնած կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների (առավել մահացու վիրուսների, բակտերիաների) մշակմանը նպատակաուղղված ԱՄՆ ռազմակենսաբանական գաղտնի ծրագրի ետևում (որդուն ի՞նչ պետք է վերոնշյալ ծրագրի ֆինանսավորումը…): Եթե աշխարհում օրենք, արդարություն, համապատասխան իրավասու դատարան լիներ, ապա կբարձրացվեր, իր որդու հետ միասին, այդ ստահակի քրեական պատասխանատվության հարցը, բայց…


Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը բացատրություններ կպահանջի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ ուկրաինական կենսալաբորատորիաների ֆինանսավորմանը ներգրավված լինելու առնչությամբ: Այնուհետև ՌԴ քննչական կոմիտեի տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ուսումնասիրել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման ֆինանսավորման աղբյուրների հետ կապված տեղեկատվությունը:


Մարտի 25-ին պատասխանելով հարցին, թե Կրեմլն արդյոք բացատրություններ կպահանջի՞ ԱՄՆ իշխանություններից՝ Ուկրաինայի կենսալաբորատորիաների ֆինանսավորմանն ԱՄՆ նախագահի որդու ներգրավվածության կապակցությամբ, և Ռուսաստանը կարո՞ղ է պատժամիջոցներ կիրառել Հանթեր Բայդենի դեմ, Պեսկովը լրագրողներին ասել է.
«Ես չեմ կարող ասել, ինչպես հասկանում եք, պաշտպանության նախարարության մեր մասնագետները շարունակում են այն տեղեկատվության վերլուծության աշխատանքը, որը հիմա մեր ձեռքի տակ ունենք կենսալաբորատորիաների և այնտեղ մշակվող ծրագրերի վերաբերյալ: Սա շատ զգայուն տեղեկատվություն է թե՛ մեզ, թե՛ ողջ աշխարհի համար։ Իհարկե, և մենք բացատրություններ ենք պահանջելու։ Եվ ոչ միայն մենք. դուք գիտեք, որ Չինաստանն արդեն պահանջել է այդ պարզաբանումները, և այս իրավիճակը թափանցիկ է դարձրել աշխարհի համար. իհարկե, դա կհետաքրքրի շատերին»:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է նաև, որ ամերիկացիները փորձում են շեղել ուշադրությունը՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման ժամանակավոր սպառնալիքի մասին, սակայն աշխարհում շատերն են արդեն անհանգստացած, թե ինչ էին անում ամերիկացիներն Ուկրաինայում, և ինչ կարող է տեղի ունենալ այս ամբողջ հետազոտությունների պատճառով:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Բայդենի այն հայտարարություններին, որ ՆԱՏՕ-ն կարձագանքի, եթե Ռուսաստանը քիմիական զենք օգտագործի Ուկրաինայում, Պեսկովն ասել է, որ իբր գոյություն ունեցող այդ սպառնալիքի մասին հայտարարությունները Միացյալ Նահանգների կողմից տարբեր երկրներում, այդ թվում Ուկրաինայում կենսաբանական զենքի, ռազմակենսաբանական ծրագրերի առնչությամբ աշխարհում բռնկված սկանդալի համապատկերին ուշադրությունը շեղելու փորձ են:

(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 39961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ