38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 6

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 6
22.03.2022 | 23:03

Սկիզբը` այստեղ

Համաշխարհային խաղաղությունը և անվտանգությունը մեր օրերում մեծագույն սպառնալիքի տակ են հայտնվել, քանի որ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարմանը տիրացել են ոչ միայն պարզապես արևմտյան «արժեքները» (գենդերային ողջ աղբը, ԼԳԲՏ-ների, մյուս այլասերվածների, աղանդավորների «իրավունքները», դրանց պաշտպանությունը և այլն) դավանողներն ու դրանք այլ պետություններին պարտադրել փորձող ծայրահեղ լիբերալները, ոչ միայն գրեթե ամեն գնով միաբևեռ աշխարհակարգի ձգտող գլոբալիստները, ոչ միայն Սատանայի գաղափարախոսության հետևորդները` Աստծո ու մարդու ախոյանները, այլև չափազանց անլուրջ, իրենց հայտարարություններից ու գործողություններից առաջ այնքան էլ չմտածող անձինք:


ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև Պենտագոնը վերջերս անհուսալի կերպով փորձեցին պաշտպանվել Ուկրաինայում Պենտագոնի հիմնած, նրա ֆինանսավորած կենսալաբորատորիաներում ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման առնչությամբ Միացյալ Նահանգներին ներկայացվող մեղադրանքներից:
Պետդեպարտամենտը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաներ չունի և Ռուսաստանի մեղադրանքներն անվանել է «սեփական ռազմական գործողությունն արդարացնելու փորձ»:
«Ինչպես մենք անընդհատ ասել ենք, Ռուսաստանը կեղծ պատրվակներ է հորինում՝ փորձելով արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները,- նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։- ԱՄՆ-ն չունի ոչ մի քիմիական կամ կենսաբանական լաբորատորիա Ուկրաինայում ու չի կառավարում դրանք։ Լիովին պահպանելով Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները որևէ տեղ չի մշակում կամ տիրապետում նման զենքերի»:


Իր հերթին, Պենտագոնը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, դարձյալ հայտարարել է, որ Ուկրաինայում չկան կենսաբանական զենքի մշակման ԱՄՆ պաշտպանության նախարարության լաբորատորիաներ: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հետախուզական կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ նման լաբորատորիաներ չկան աշխարհում ոչ մի տեղ։ Պենտագոնի ներկայացուցիչը, սակայն, միաժամանակ հավելել է, որ 2005 թվականից ի վեր, Վաշինգտոնն Ուկրաինայում մոտ 200 մլն դոլար է ներդրել՝ աջակցելու 46 լաբորատորիաներին և այլ օբյեկտներին։ Մենք արդեն գիտենք, թե խոսքն ինչ աջակցության մասին է:
Ընդգծենք, որ Պետդեպարտամենտի և Պենտագոնի վերոնշյալ հայտարարություններն ընդամենը էժանագին հնարքի միջոցով իրականությունը սվաղելու և Ռուսաստանի մեղադրանքները հերքելու խղճուկ փորձեր են: Նախ, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կողմից Ուկրաինայում ԱՄՆ քիմիական լաբորատորիաների մասին որևէ խոսք չի եղել: Հրապարակված տեղեկատվությունը վերաբերվում է միայն կենսալաբորատորիաներին, դրանցում իրականացված անթույլատրելի հետազոտություններին և առանձնապես վտանգավոր վիրուսների, բակտերիաների գենոմի արհեստական փոփոխությամբ առավել մահացու կենսաբանական զենք, այդ թվում նաև` որոշակի էթնիկ խմբերին խոցելու ունակ գենետիկական կամ էթնիկական զենք ստանալուն նպատակաուղղված հանցավոր գիտափորձերին:


Երկրորդ. ՌԴ իրավասու պետական պաշտոնյաներից որևէ մեկը չի հայտարարել, թե Ուկրաինայում գործող այդ կենսալաբորատորիաներն ԱՄՆ-ի սեփականությունն են: Խոսքն ընդամենն այն մասին է, որ դրանք հիմնվել ու ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության, մասնավորապես, Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) կողմից:
«Կրեմլը միտումնավոր բացահայտ ստեր է տարածում այն մասին, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան Ուկրաինայում զբաղվում են քիմիական և կենսաբանական զենքի հետ կապված գործունեությամբ,- հայտարարել է Փրայսը:- Մենք տեսանք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները նույնպես կրկնեցին դավադրության այս տեսությունները։ Ռուսական այս ապատեղեկատվությունը կատարյալ անհեթեթություն է»:
Այսռեղ հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել այն փաստին, որ Սատանայի գործիք, մարդկության դեմ, դրանով նաև Աստծո դեմ բազմաթիվ դավադիր ծրագրեր իրականացնող և իր ներկայացուցչի միջոցով դեռ դավադրությունների տեսության մասին հեգնող ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վերոնշյալ հայտարարությունները` «Կրեմլը միտումնավոր բացահայտ ստեր է տարածում…», «Ռուսաստանը կեղծ պատրվակներ է հորինում՝ փորձելով արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները», «Լիովին պահպանելով Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները որևէ տեղ չի մշակում կամ տիրապետում նման զենքերի», ԱՄՆ-ը որևէ կենսաբանական լաբորատորիա Ուկրաինայում չի կառավարում, ինչպես նաև Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարությունը, թե ԱՄՆ-ը երբեք չի զբաղվել Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծմամբ, մերկապարանոց են, բացարձակապես անհիմն:


Մինչդեռ, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի և ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի հայտարարությունները փաստարկված են, հիմնավորված հիշյալ կենսալաբորատորիաների աշխատակիցներից ստացված տեղեկություններով, ռուսական բանակի զինծառայողների ձեռքն ընկած և ՌԴ ՊՆ տրամադրության տակ հայտնված Ուկրաինայի առողջապահության նախարարության փաստաթղթերով, կենսլաբորատորիաների պատասխանատուներին տրված հանձնարարականներով, Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության հետ կապված արձանագրություններով, այլ փաստաթղթերով ու դրանց վերլուծության արդյունքներով:
Ավելին. Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Փրայսն անտեսել է, որ իր վերոնշյալ հայտարարությունից անմիջապես առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոստովանել է Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտների առկայությունը, նաև տեղեկացրել, որ Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում: Սրանից արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ում արդեն, ինչպես ասում են, մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում, պետական բարձրագույն մակարդակում ծայրահեղ անլրջության դրսևորումները հաջորդում են մեկը մյուսին:


Սենատի լսումների ժամանակ Նուլանդին հարցրել են՝ Ուկրաինայում արդյոք կա՞ քիմիական կամ կենսաբանական զենք:
«Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ,- պատասխանել է Նուլանդը:- Մենք անհանգստացած ենք նրանով, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել (վերոնշյալ օբյեկտները.- Ա.Հ.), ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»:
Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայի ռազմակենսաբանական ծրագրերին։ Կարելի է պատկերացնել, թե Նուլանդի այս պատասխանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչպես է մեղմ ժպտալով ասել` «Աղավնյակս, որքա՜ն անկեղծ եղաք այս դեպքում», և Ռուսաստանին մատուցված այդ ընծայի համար օդային համբույր ուղարկել նրան:


Հասկանալի է, որ «հետազոտական նյութեր» ասելով, Նուլանդը նկատի է ունեցել ոչ այնքան Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրի, մասնավորապես, առավել մահացու կենսաբանական զենքերի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ դրանց մի մասն արդեն իսկ ընկել է ռուսական ուժերի ձեռքը, որքան հետազոտությունների և գիտափորձերի օբյեկտ հանդիսացած բուն կենսաբանական նյութերը` մահացու և առանձնապես վտանգավոր վիրուսները, բակտերիաները` դրանց գենետիկ փոփոխությունների վկայություններով:


Հարկ է նկատի ունենալ, որ Նուլանդի վերոնշյալ պատասխանից առաջ, դեռ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի օրը` փետրվարի 24-ին, Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաների պատասխանատուներին արդեն իսկ շտապ տրված է եղել հետազոտությունների և գիտափորձերի համար օգտագործված- օգտագործվող վիրուսները, բակտերիաներն անհապաղ ոչնչացնելու հանձնարարական, իսկ գենոմի եզակի կառուցվածքով մարտական վիրուսների հաջողված նմուշները (շտամները)` առավել վարակիչ ու բարձր մահացու ներուժով, թշնամու տարածքում բնակչությանն անուղղելի վնաս պատճառելու ունակ, ամերիկացիներն արդեն ոչ միայն հիշյալ լաբորատորիաներից, այլև Ուկրաինայից դուրս են հանել:


Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման փաստը անհաջող կերպով փորձել է հերքել նաև ԿՀՎ-ի նախկին փոխտնօրեն, այժմ Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Հասկանալով, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների ոլորտում ԱՄՆ-ի, այսպես ասած, օգնության, իսկ իրականում մասնակցության փաստը հնարավոր չէ հերքել, նա Սենատում հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգնել է Ուկրաինային կենսաբանական հետազոտությունների ոլորտում (հայտարարության հեռարձակումն իրականացրել է C-SPAN-ը), սակայն հավելել է, որ դա արվել է անվտանգության ամրապնդման, այլ ոչ թե զենք մշակելու համար։ Հեյնսի խոսքով` «օբյեկտները», որտեղ կենսահետազոտություններ են իրականացվում, նույնը չեն, ինչ զենք մշակող կառույցները։
«Ուկրաինայում աշխատում են ավելի քան 12 կենսալաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսապաշտպանությամբ և առողջապահության ոլորտում արձագանքմամբ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը օգնություն է տրամադրում կամ առնվազն անցյալում տրամադրել է կենսաանվտանգության համատեքստում»,- ասել է Հեյնսը։


Բնականաբար, հարց է առաջանում` եթե դա իրոք այդպես է, այսինքն` վերոնշյալ լաբորատորիաներում ռազմակենսաբանական ծրագրեր չեն իրականացվել, կենսաբանական զենքի նորագույն և առավել վտանգավոր բաղադրիչների ստեղծման աշխատանքներ չեն կատարվել, ծրագրերն ունեցել են միայն քաղաքացիական, խաղաղ բնույթ, լաբորատորիաները զբաղվել են միայն կենսապաշտպանության, կենսաանվտանգության ապահովման խնդիրներով, ապա Նուլանդն ինչո՞ւ է Սենատում ԱՄՆ-ի անհանգստությունն արտահայտել, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել հիշյալ կենսալաբորատորիաները…
Եվ ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարել, թե Միացյալ Նահանգներն այդ իսկ պատճառով աշխատում է ուկրաինացիների հետ, որպեսզի թույլ չտան այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը: Ասենք թե ընկներ, եթե դրանք կենսաբանական զենքի բաղադրիչներ չեն, ապա անհանգստանալու ի՞նչ պատճառ կար, չէ՞ որ Ռուսաստանը դրանցով չէր կարող ապացուցել, ոչ Պենտագոնն Ուկրաինայում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակմամբ է զբաղվել:
Ուկրաինայի կենսալաբորատորիաներում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման փաստը թաքցնելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձերն օրերս խստորեն քննադատել է նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբարդը, սակայն այդ մասին հաջորդիվ:

(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 32242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ