38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 5

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 5
21.03.2022 | 23:44

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հիմնած ու մինչև վերջերս Պենտագոնի ֆինանսավորմամբ ռազմակենսաբանական ծրագրեր իրականացրած կենսալաբորատորիաների հետ կապված սկանդալն արդեն դուրս է եկել զուտ ռուս- ամերիկյան հարաբերությունների շրջանակից ու ստանալով միջազգային բնույթ, առաջիկայում կարող է բավական լուրջ գլխացավանք դառնալ Միացյալ Նահանգների համար:


Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմակենսաբանական լաբորատորիաների տվյալները։ Վերջերս կայացած ճեպազրույցում այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը և հավելել, որ Ուկրաինայում մինչև վերջերս գործել են 26 կենսալաբորատորիաներ ու նման այլ օբյեկտներ:
«Միացյալ Նահանգները, որպես լաբորատորիաների մասին առավել մեծաքանակ տեղեկատվության տիրապետող կողմ, պետք է հնարավորինս շուտ բացահայտի համապատասխան տվյալները, այդ թվում՝ այնտեղ եղած վիրուսների և դրանց վրա հետազոտությունների բնույթի մասին»,- ասել է Լիցզյանը:


ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ է արել նաև ապահովել այս լաբորատորիաների անվտանգությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերը «կարող են լինել միայն այսբերգի գագաթը»։
Կարծում ենք, Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բացահայտածն այսբերգի հենց գագաթն է ընդամենը, քանի որ Պենտագոնի հիմնած, նրա ֆինանսավորմամբ գործող կենսալաբորատորիաներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև` Հայաստանում ու հարևան Վրաստանում:
Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարության սկանդալային բացահայտումներից հետո, իսկապես, ո՞վ կարող է երաշխավորել, որ առանձնապես վտանգավոր վիրուսների և բակտերիաների առավել ագրեսիվ (ավելի բարձր տոկոսի մահացության հանգեցնող, առավել վարակելի) շտամներ ստանալուն նպատակաուղղված աշխատանքներ չեն կատարվել ու կատարվում նաև Պենտագոնի կողմից ֆինանսավորվող այլ կենսալաբորատորիաներում:


Ո՞վ կարող է բացառել վերոնշյալ կենսալաբորատորիաներում որոշակի էթնիկ խմբերին խոցելու համար նախատեսված կենսաբանական զենքի (տվյալ պարագայում` գենետիկական զենքի) մշակման աշխատանքների իրականացումը, ինչը, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Ուկրաինայում է արվել:
Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե ԱՄՆ-ը կկատարի Չինաստանի վերոնշյալ պահանջները: Թերևս բոլորին էլ պարզ է, որ Միացյալ Նահանգների պատասխանը լռությունն է լինելու կամ սուտը, բայց այդ դեպքում ԱՄՆ-ում պետք է իրենց հաշիվ տան, որ դրանով իսկ բարոյական ու քաղաքական առումներով ազատում են Չինաստանի ձեռքերը, ինչու ոչ, իր կենսաբանական զենքի պաշարները վաղուց վերացրած Ռուսաստանի ձեռքերը ևս, որոնք այսուհետ նույնպես կարող են ձեռնամուխ լինել գենետիկական կամ էթնիկական զենքի մշակման աշխատանքների իրականացմանը` ունակ ախտահարելու Միացյալ Նահանգներում բնակչության մեծամասնությունը կազմող էթնիկ խմբերին: Հը՞, ինչպիսի՞ն է այսպիսի հեռանկարն ԱՄՆ-ի համար, ինչպես ասում են, լավ չի, չէ՞… Այնպես որ, այնտեղ մտահոգվելու, նույնիսկ տագնապելու բավարար հիմքեր իրենք իրենց համար ստեղծել են արդեն:
Ավելին. հետխորհրդային որոշ պետություններում Պենտագոնի ֆինանսավորմամբ ու բացահայտ թե ստվերային ղեկավարմամբ կենսալաբորատորիաների գործունեության, այնտեղ հնարավոր ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման ավարտին, կարծում ենք, շատ ժամանակ չի մնացել: Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործիքի վերածված ռուսատյաց նեոնացիստներից, ազգայնամոլներից Ուկրաինան ազատագրելուց և երկրի ապառազմականացումից հետո կամ, միգուցե, դրան զուգահեռ, Ռուսաստանն արդեն հնարավորություն կունենա զբաղվելու հետխորհրդային տարածքում (բացառությամբ ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան պետությունների) կուտակված այլ հիմնախնդիրների լուծմամբ, դրանց թվում նաև այնպիսի վստահելի երաշխիքների ձեռքբերմամբ, որ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում կենսալաբորատորիաները չեն գործում Պենտագոնի ֆինանսավորմամբ ու նրա հետ համագործակցությամբ, կարճ ասած, բավական կոշտ կերպով կպահանջվի ամերիկյան ներկայությունն այդ բոլոր կենսալաբորատորիաներից ռադ անել:
Անհանգստանալու, նույնիսկ տագնապելու բավական լուրջ պատճառ ունի նաև Եվրոպան, բայց արդեն բոլորովին այլ առումով: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան եվրոպական երկրներին վերջերս կոչ է արել մտածել Ուկրաինայից վտանգավոր մանրէների անվերահսկելի տարածման իրական սպառնալիքի մասին։ Ինչպես ցույց է տվել կորոնավիրուսի համավարակի փորձը, նման իրադարձությունները հնարավոր չէ կանգնեցնել, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նման սցենարի դեպքում «այն կընդգրկի ողջ Եվրոպան»։
«Այս բոլոր տարիներին Եվրամիության կողքին եղել է ծայրահեղ վտանգավոր կենսաբանական փորձարկումների փորձադաշտ»,- ընդգծել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում` նվիրված Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության խնդրին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների շահագործման վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրերին։ Ավելին. ՌԴ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ամերիկյան նշված ծրագրերում ներգրավված են եղել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության Կենտրոնական սանիտարահամաճարակաբանական վարչության լաբորատորիաները։

(Շարունակելի)


Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 33021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ