38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օրական մինչև 30 զինծառայողի մարմին է նույնականացվում

Օրական մինչև 30 զինծառայողի մարմին է նույնականացվում
18.02.2021 | 16:37

Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»՝ ասաց նախարարը: Նրա խոսքով՝ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3450 մարմինների փորձաքննություն:

Դիտվել է՝ 18127

Մեկնաբանություններ