38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սյունիքի և Գեղարքունիքի 39 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում

Սյունիքի և Գեղարքունիքի 39 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում
15.02.2021 | 16:42

Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում՝ նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020-ի պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։ Կփոխատուցվի այդ բնակավայրերում ապրող 14 000 բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021-ի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ Նախարարությունը կից նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկն է հրապարակել


Արարատի մարզ՝ Երասխ, Պրույր Սևակ, Տիգրանաշեն գյուղեր։
Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ քաղաք, Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ գյուղեր։
Վայոց ձորի մարզ՝ Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղեր։
Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան քաղաք, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Ներքին կարմիր աղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին կարմիր աղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղեր։
Սյունիքի մարզ՝ Ագարակ, Գեղանուշ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ,Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս Ճակատեն, Ծավ, Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն, Խոտ, Նռնաձոր։


Այսպիսով՝ 77 բնակավայր։

Դիտվել է՝ 5266

Մեկնաբանություններ