Ֆրանսիայի նախագահին և առաջին տիկնոջը շատ են դուր եկել հայկական գինիներն ու կոնյակը։ Կառավարության երեկվա նիստում այս մասին հիշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց «Արմենիա Վայն» ընկերությանը շարունակել տրամադրել մաքսատուրքից ազատելու արտոնությունը, քանի որ ընկերությունը պատրաստվում է ընդլայնելու արտադրության ծավալները։
Ի դեպ, մաքսատուրքից ազատվեց նաև «Յունիվերսալ Քլոզերս» ընկերությունը, որը Հայաստանում ընդհամենը 6-7 ամսվա պատմություն ունի և իրականացնելու է 2 մլրդ 800 մլն դրամի ներդրում։ «Մենք շարունակելու ենք խորացնել բիզնեսի հետ համագործակցությունը։ Յուրաքանչյուրն իր մասով պետք է դերակատարություն ունենա բիզնեսը խթանելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նկատենք, որ մաքսատուրքերից ազատելու արտոնության սահմանումը միշտ էլ դրականորեն է անդրադարձել ներդրումների վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ