ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Վրեժը քաղաքական կատեգորիա չէ

Վրեժը քաղաքական կատեգորիա չէ
18.01.2013 | 01:07

Նախագահական ընտրություններով զբաղված` չենք նկատում, թե ոնց է վերաձևվում մեծ աշխարհը մեր շուրջը և մեր «ներսում»:
Նախ` մեծ կռիվը, եթե այդպիսին կար, ասում են` ավարտվեց: Խոսքը Ռոտշիլդների և Ռոքֆելլերների «կորպորացիաների» միացման մասին է, եթե նման տարանջատում ընդհանրապես գոյություն ուներ: ՈՒ թե այդպես, ապա նշանակում է, որ Ռուսաստանի գործերն առանձնապես լավ չեն:
Բոլոտնյայայում այս ցրտին ոտքի ելած ռուս հասարակությունը, ոչ անհայտ Ֆրիդմանի հրաժարականը, Պուտինի վերջին տապալված ասուլիսը, իշխող ծերակույտի հավաքները եվրոպաներում առ այն, որ Պուտինը «մաչոյից» վերածվել է «bad boy»-ի ու, կռունկների հետ թռչելուց, հարբեցող Դեպարդիեին ընդունելուց զատ, շատ բանի ընդունակ չէ, ասել է` նա այլևս անկարող է դառնալու իրենց բիզնեսի և շահերի երաշխավորը: Որն էլ միագումար է դառնում` հարցականի տակ դնելով նաև պուտինյան` Եվրասիական և Մաքսային միությունների իդեա-ֆիքսերը:
Բայց դե, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:
Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ Պուտինը հանձնարարել է, որ Հայաստանի հետ կնքվելիք ռազմատեխնիկական պայմանագիր նախապատրաստվի, որն էլ, որոշ գնահատումներով, Հայաստանի հետ փոխհարաբերությունները «վասալականից» քաղաքականի վերածելու իմպուլսներ ունի իր մեջ:
Մենք, իհարկե, այդ մտքերը հնչեցրածների չափ լավատես չենք Ռուսաստանի հարցում, այնուհանդերձ, երկրորդենք, որ Ռուսաստանն իր ամենաերջանիկ օրերը չէ, որ ապրում է վերջին շրջանում: Եվ դա է պատճառը, որ նա մեզ «վերցրել իր գիրկը» ու, ստալինյան ոճով («ժողովուրդների հայրը» խնամքով շոյում էր իր հրամանով գնդակահարված բոլոր «սարատնիկների» որբ մնացած զավակների գլուխները), շոյում է նաև մեր գլուխը, այդ պայմանագրով մեզ տալով էժան զենք: Այդ թվում` Ս-400: Իհարկե, եթե դրանք մարդ սպանելու «գործիքներ» չլինեին, կարելի էր հուզմունքից խեղդվելով` գետնախոնարհ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերոջը:
Բայց դե, մեծ քաղաքականությունը մեծ պրագմատիզմ է, և մեր չոբանբայաթու «զահլան» ոչ ոք չունի, ուստի փորձենք հասկանալ` ինչու էժան զենք, և ինչու` այս պահին:
ա) Տարածաշրջանը, աշխարհը վերաձևվում են. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, չի կարելի բացառել ռազմական էսկալացիան տարածաշրջանում, ուր Թուրքիայում երեկ-մյուս օրը տեղադրվեցին հակաօդային կայաններ: Չի բացառվում, որ ղարաբաղյան սառած հակամարտությունն այդ ամենի արդյունքում ևս «տաքանա», ուստի Ռուսաստանը նախ` փորձում է մեր միջոցով աշխարհին հասկացնել, որ ինքը ներկա է այս տարածաշրջանում, և այդ ներկայությունը «հարատև» է: Ապա և` պատրաստ լինել այդ զարգացումներին:
բ) Ռուսաստանը շատ «փիս» է նեղացել Ադրբեջանից, որ թույլ չտվեց Ռուսաստանին Գաբալան շահագործել` անիրականանալի պայմաններ դնելով իր առաջ: Կրեմլը ռազմաքաղաքական վրեժ է լուծում ազերիներից, չնայած վրեժ լուծելը նույնպես քաղաքական կատեգորիա չէ:
գ) Մոսկվան ավանս է տալիս մեզ` Եվրասիական ու Մաքսային միություններին անդամակցելու, առաջիկայում իր կողմից հայաստանյան գազի գնի բարձրացումը սուբլիմացնելու, նախագահական ընտրություններն «անսապոգ» դարձնելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ