Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ըստ ամերիկացի գիտնականների` հասուն տարիքի հորից սերված երեխան ավելի երկարակյաց է

Ըստ ամերիկացի գիտնականների` հասուն տարիքի հորից սերված երեխան ավելի երկարակյաց է
14.06.2012 | 01:21

ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները հայտնաբերել են, որ սերնդաշարունակող հայրը ինչքան հասուն տարիքում լինի, այնքան ավելի մեծ կլինի նրանից սերվող երեխայի երկարակյաց լինելու հավանականությունը: Այդ փաստի մասին են վկայել 1779 մարդու ԴՆԹ-ները: Դրանց հետազոտման արդյունքում գիտնականները պարզել են, որ առավել հասուն տարիքի տղամարդու սերնդաշարունակման գործոնում ի հայտ է գալիս երկարակեցությանը նպաստող նոր գենետիկ կոդ, որը, դրականորեն անդրադառնալով ծնվող երեխայի կենսունակության վրա, նպաստում է նաև նրա երկար ապրելուն:
«Այնինչ, ավելի վաղ անցկացված գիտական հետազոտությունները ցույց էին տվել, որ հասուն տարիքում բեղմնավորման գործընթացը կարող է պտղի հետագա աճի կանխման (վիժման) պատճառ հանդիսանալ»,- նշել է Բի Բի Սի-ն։

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ