10.12.2013|
10:59
Որ պիտի գան մեծ նեղության տարիները, երբ մեղավոր մարդկության վրա պետք է բացարձակ իշխանություն բանեցնի Նեռը՝ Հակաքրիստոսը, և պիտի պարտադրի 666-ի իր կնիքը դրոշմել մարդկանց աջ ձեռքին, կամ ճակատին, և երկրպագություն պիտի ընդունի իրեններից, դա թերևս արդեն շատերը գիտեն: Իսկ վերջերս սկսված անձնագրային փոփոխությունները հենց այդ մասին են վկայում, քանզի դրանից հետո արդեն մեր անձնագրերը չիպերով պետք է կրենք մեր մարմինների վրա, եթե, Աստված չանի, հնազանդվենք կամ վախենանք Նեռի սպառնալիքներից: Եվ այս ամենի մասին իմանում ենք միակ ճշմարտության աղբյուրից՝ Աստվածաշնչից: