20.12.2013|
10:50
Երկու հազար տարուց էլ ավելի է անցել պատմական այն դրվագից, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնեց իր ՈՒսուցչին: Այս մարդը դարձավ դավաճանության խորհրդանիշ` հիշատակվելով մարդկության պատմության մեջ` որպես մատնիչ մարդկության Փրկչի: Կան բազում կարծիքներ, թե ինչու Հուդան մատնեց Հիսուսին: Ամենից արտահայտիչ իրողությունն այն էր, որ նա արծաթասեր էր, այսինքն` Հիսուսին մատնեց գումար ստանալու համար: Առաջին հայացքից այդպես է թվում, սակայն երբ ավելի մանրամասն ենք անդրադառնում աստվածաշնչային տեքստին, Հուդայի արարքի հիմնական դրդապատճառն ավելի է լուսաբանվում: