22.11.2013|
12:02
Քննադատի համար չկա ավելի մեծ պարգևատրություն, քան տասնամյակներ հետո տեսնել, որ ինքը ժամանակին գրական պրոցեսի քաոսի միջից անսխալ զատել է այն անունները, որոնք պիտի դառնան գրականության վաղվա օրը:
Այդ պարգևն առավել թանկ է, երբ խնդրո առարկա հեղինակը, իր առաջին քայլերից, դարձել էր գրական ցերբերների դյուրին թիրախը, ուստի նրա ստեղծագործությունն արժևորելու և մանավանդ պաշտպանելու համար հարկ էր ունենալ ոչ միայն մասնագիտական հեռատեսություն, այլև քաղաքացիական արիություն: