ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Էս անհեթեթները սա էլ կկապեն Նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ

Էս անհեթեթները սա էլ կկապեն Նոյեմբերի 9-ի  համաձայնագրի հետ
24.09.2023 | 12:02

Ըստ էության, ոչ մի նոր բան չի ասում: Դեռ համապետական վերջին ընտրություններից առաջ Նիկոլն էր ասում՝ եթե չտանք, գալու են վերցնեն պատերազմով։

Էս անհեթեթները, չեմ բացառում անգամ, որ սա էլ կկապեն Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տրամաբանություն հետ, էն դեպքում, երբ եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է ընդամենը «կապուղիների ապաշրջափակում» եզրույթը, բայց ոչ՝ արտատարածքային միջանցքը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ