ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Առնետային վարքագիծ

Առնետային վարքագիծ
19.09.2023 | 13:02

Եթե նույնիսկ Նիկոլն էլ լիներ թեկնածու Ավինյանի փոխարեն, պատկերը նույնն էր լինելու: Սպառված են, լեգիտիմ չեն, իշխանություն չունեն:

Հիմա ամբողջ թափով հենց նիկոլականները թիրախավորել են Ավինյանին, մրոտում, ու սևացնում են: Լավ է, սա ևս ցուցիչ է, առնետների վարքագիծ՝ խժռել ընկերոջը:

Վստահեցնում եմ ձեզ, շուտով, երբ կգա սրանց պատասխանատվության կանչելու օրը, կտեսնեք՝ ոնց են իրար «փուռը տալու»:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ