ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ի՞նչ անել

Ի՞նչ անել
23.08.2023 | 09:28

Հիվանդ, փնթի, ազգակործան ծաղրածուն երկիրն էլ սարքել է մի մեծ կրկես:

-Լիքը ծաղրածուներ:

-Լիքը վարժեցված, հլու հնազանդ կենդանիներ:

-Անմակարդակ ու ստոր համարներ՝ վերջում մի քանի «կոնֆետ» բերանները գցելու ձևով...

-Անասունություններին անասնավարի ծափահարող ու էյֆորիայի մեջ իր մոտալուտ վախճանը չտեսնող բութ հանդիսատես:

-Եվ այդ ամենը տեսնող, հասկացող, բայց ոչինչ անելուն հակված փոքրաթիվ մասսա:

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ