ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արդեն երկու տարուց ավելի ապրում ենք մղձավանջում. Ավետիք Իշխանյան

Արդեն երկու տարուց ավելի ապրում ենք մղձավանջում. Ավետիք Իշխանյան
22.11.2022 | 07:34

Մարդ կարող է ժպտալ, ժպտալ և սրիկա լինել:
Ուիլյամ Շեքսպիր


Նայում ես լրահոսն ու ապշում։ Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվում են հազարավոր զինվորներ, խաղաղ բնակիչներ, դժբախտանում ընտանիքներ, ավերվում բնակավայրեր, և այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Զելենսկին, դեմքի երջանիկ արտահայտությամբ, լայն ժպիտը դեմքին ընդունում է եվրոպական բարձրաստիճան հյուրերին:


Բայց ինչու՞ եմ զարմանում, արդեն երկու տարուց ավելի ապրում ենք մղձավանջում։ Պատերազմում կորցրեցինք հազարավոր կյանքեր, բնակավայրեր, միայն այս տարի, երկու ամիս առաջ՝ հարյուրավոր զոհեր, լքված, ավերված բնակավայրեր։ Եվ այս ամենի վրա թքած ունի Հայաստանի իշխանություն կոչվածը։ Վարչապետ կոչեցյալը, երջանիկ ժպիտով, փարվում է այլ երկրների ղեկավարներին, ընթրում մեր թշնամու հետ։ Վարչապետուհի լեդի Մակբեթը, ում համար ոչինչ են հայրենիքի համար զոհվածները, երջանիկ վոյաժներ է անում աշխարհի շուրջ, ժպտերես լուսանկարներ հրապարակում։

Սահմանների պատասխանատու պաշտպանության նախարար կոչեցյալը շքեղ հարսանիք է անում և նույնպես երջանիկ ժպիտով պատվիրակություններ ընդունում։ Իսկ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է շուքով նշել Ամանորը։

Դիտվել է՝ 6858

Մեկնաբանություններ