ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ժողովրդավարության հետ կապ չունեցող կռապաշտություն»

«Ժողովրդավարության հետ կապ չունեցող կռապաշտություն»
11.06.2022 | 11:18

Ինձ միշտ հիացրել է հասարակ ամերիկացիների պատրիոտիզմը: Երկրի դեմքն ու պատիվը ներկայացնող խորհրդանիշների նկատմամբ նրանք ինքնաբուխ, անհավակնոտ ակնածանք ունեն, և դրա մեջ կեղծ, ցուցադրական ոչինչ չկա: Մենք էլ հայրենասեր ենք, բայց այնքան շատ է պաթետիկան դրանում, այնքան նատուրալիզմ ու հավատընծա երդում կա այդ սիրո արտահայտման մեջ, որ երբեմն դեմ ես առնում անկեղծության պատին: Էլ սիրտը ճեղքել, էլ արյունով դրոշը ներկել...


Անգամ խորհրդային տարիներին, երբ Հայաստանը այսօրվա համեմատ բարգավաճ երկիր էր, ես չեմ հիշում հասարակ մարդկանց անկեղծ նվիվածությունը իշխանությանը և երկրին: Պատվիրում էին վերևներից, և հերթական պանեգիրիկ բանաստեղծությունը, կտավը, երգը սկսում էր իր հաղթական արշավը:


Պատկերը լիովին փոխվել է վերջին չորս տարում: Իշխող ուժին զինվորագրված ստվար խավը այնքան անկեղծ է արտահայտում իր նվիրվածությունը նրան, այնքան անհաշտ մոտեցում ունի ընդդիմությանը, որ պարզապես նախանձել կարելի է նման ժողովուրդ ունեցող երկրին, միաժամանակ զարմանալ, որ իշխանության և քաղաքացու նման անքակտ կապ ունեցող երկրում ինչու ամեն ինչ այդքան վատ է: Կա նման միտք՝ եթե այդքան խելոք ես, ինչու՞ ես այդքան աղքատ: Հիմա՝ եթե այդքան սիրում եք ձեր երկիրը, ինչու՞ է այն այդքան քանդուքարափ:


Հարցը տվեցի և իսկույն էլ հասկացա: Այդ մոլեգին սերը անկեղծ չէ, ոչ էլ՝ երկրի ու հողի հանդեպ է, այլ անհատների, ովքեր ընդամենը այդ երկրի ղեկին են: Իսկ դա կռապաշտություն է, մերօրյա կռապաշտություն, ամեն դեպքում՝ ժողովրդավարության հետ կապ չունեցող:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10293

Մեկնաբանություններ