-
22.09.2014|
12:36
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է ինքնավարության տարածքում անկախության հանրաքվեն արտոնող օրենքը՝ կողմ է քվեարկել 106 պատգամավոր, դեմ՝ 28-ը: Կողմ քվեարկողները սոցիալիստական և ազգայնական կուսակցություններից են: Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի որոշումը բողոքարկելու է սահմանադրական դատարանում:
-
22.09.2014|
12:04
Շուրջ 100 հազար քուրդ հասցրել է անցնել Սիրիայի սահմանը և ճանապարհվել դեպի Թուրքիա՝ նախքան Անկարայի կողմից սահմանային անցակետերի փակումը:
-
22.09.2014|
12:03
«Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունները մոտ ապագայում հաջողությամբ պսակվեն»,-ասվում է ՀՀ անկախության հռչակման օրվա առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հղած շնորհավորական ուղերձում:
-
22.09.2014|
10:47
Աֆղանստանի նախագահի թեկնածուները, որ վիճում էին ընտրություններում հաղթանակի վերաբերյալ, ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ երկրի նոր նախագահ կդառնա ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը։
-
21.09.2014|
12:09
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, որը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին մասնակցելու նապատակով։
-
21.09.2014|
12:05
Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան ամենամյա հեղինակավոր մրցանակի հավակնորդներից մեկն է, տեղեկացնում են եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները:
-
21.09.2014|
11:54
Նոյեմբերին Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին G20-ի երկրների կարծիքները բաժանվում են: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը:
-
21.09.2014|
11:51
ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող էր զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ լիներ երկրում ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին նա ասել է «Le Monde» -ին տված հարցազրույցում:
-
21.09.2014|
11:49
Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը առաջիկա օրերին կմասնակցեն համատեղ զորավարժությունների, որոնք տեղի կունենան Պարսից ծոցում:
-
21.09.2014|
11:47
Ֆրանսիայում բանջարեղենի մշակմամբ զբաղվող ֆերմերներն այրել են հարկային ծառայության գրասենյակը՝ Բրետանի Մորլո քաղաքում: Նրանք բողոքել են ընդդեմ կենսամակարդակի անկման: