Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Իրանը նորից հարվածի տա՞կ

Իրանը նորից հարվածի տա՞կ
05.09.2008 | 00:00

ՎԱՐԿԱԾ
Օրերս ռուսական segodnia.ru ինտերնետային կայքը, որը ճշգրիտ կանխատեսել էր ռուս-վրացական պատերազմը, զետեղել է մի հրապարակում այն մասին, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, հարվածելու է Իրանին մինչ— Նահանգներում նախագահական ընտրությունների ավարտը։ Որպես հիմնավորում բերվում են մի շարք՝ իրարից անկախ փաստեր։ «Մասնավորապես Հոլանդիայի հատուկ ծառայությունները հետ են կանչել Իրանից իրենց բոլոր աշխատակիցներին, իսկ Նիդերլանդների արտաքին հետախուզությունը դադարեցրել է բոլոր գործողություններն Իրանի պաշտպանական ոլորտ ներթափանցելու ուղղությամբ, ինչն արվում էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ։ Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազայրին զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակումը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։ Նա նշել է, թե ամերիկյան ղեկավարության — սիոնիստական առաջնորդների գործողությունները ճգնաժամի են հանգեցրել Իրաքում, Աֆղանստանում, Սուդանում — Կովկասում, իսկ հիմա աշխարհը մղում են դեպի անդունդ։
Նախորդ ուրբաթ օրը իսրայելական թերթերից մեկը նշել էր, որ եթե առաջիկա տարվա ընթացքում Իրանում տեղի չունենա վարչակարգի փոփոխություն, միջազգային պատժամիջոցների կամ ԱՄՆ-ի հարձակման պատճառով Իրանը չդադարեցնի ատոմային ծրագիրը, ապա Իսրայելն ինքնուրույն կհարվածի — կոչնչացնի Իրանի ատոմային օբյեկտները։ Ավելացնենք, որ վրացական պատերազմը ճշգրիտ կանխատեսած Վլադիմիր Ժիրինովսկին էլ հայտարարեց, որ միջազգային իրադրության սրումն այս պատերազմով չի ավարտվի, — երկու ամիս հետո Իսրայելը Իրանին կհարվածի՝ նպատակ ունենալով կանխել ատոմային զենքի ստեղծումը, իսկ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին»:

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ