20.06.2013|
11:22
21-րդ դարը չէ խնդիրը, խնդիրը անցյալ դարի 70-80 տարիների աթեիզմի մեջ է, որովհետև մեր ազգը ամենանվիրյալ, հավատքին շատ ամուր կառչած ազգերից է: Մեր մեկնիչները, մեր գրիչները այնպիսի վկայություններ են թողել, որ համահավասար արժեք ունեն ընդհանուր քրիստոնեական գրականության մեջ: Հայաստանում եթե որոնես, պատմամշակութային արժեքներից կտեսնես հավատքի նշանակության կոթողներ: Չես տեսնի պալատներ, ապարանքներ, կենցաղային նշանակության շինություններ: Եթե եղել է ֆինանսական հնարավորություն, ընտրությունը մեծ չի եղել, կառուցվել է եկեղեցի կամ դպրոց: