Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

ԱՄՆ-ը գերադասում է զոհաբերել ՈՒկրաինան, բայց ոչ՝ սեփական շահերը

ԱՄՆ-ը գերադասում է զոհաբերել ՈՒկրաինան, բայց ոչ՝ սեփական շահերը
10.08.2024 | 11:33

ՈՒկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում՝ Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար՝ մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։

Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան, եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց։

Իրականում ռուս-ուկրաինական պատերազմը, անկախ վիճակից, մեզ ուրախանալու որևէ առիթ չպետք է տա։ Պարզապես Ամերիկայի փողերով սնվողները ուրախանում են ռուսների խնդիրների համար, իսկ Ռուսաստանի փողերով սնվողները ծափահարում են ռուսներին։

Այնինչ, Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայրերի վրա ՈՒկրաինայի հարձակումը զուտ պոպուլիստական նպատակ ունի։ Եթե մարդիկ գոնե մի քիչ ծանոթանան ՈՒկրաինայի ներքին, հասարակական վիճակին, կտեսնեն, որ այդ երկրում կռվելու ցանկություն էլ ոչ ոք չունի, մարդկանց զոռով են բանակ տանում, քանի որ ոչ մեկը չի ուզում զոհվել Ամերիկայի ու Ռուսաստանի առևտրի պատճառով։

Հարձակվելով Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայրերի վրա՝ ՈՒկրաինայի իշխանությունները փորձում են իրենց հանրությանը ցույց տալ, թե ամեն ինչ կորած չէ, նիկոլերեն ասած՝ թեժ մարտերը շարունակվում են, ՈՒկրաինայի Արծրուն Հովհաննիսյանն էլ շարունակում է ասել, թե հաղթելու են, չնայած իրենք էլ են հասկանում, որ ռուսների համար օրերի հարց է Կուրսկը մաքրել ուկրաինական զորքից։ Իրականում ուժերի խիստ անհավասարություն կա։

Այս պայմաններում Ամերիկան արդեն ապահովագրում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե կապ չունի Զելենսկիի որոշումների հետ։ ԱՄՆ-ը չի ուզում չափից շատ լարվածություն ունենալ ՌԴ-ի հետ, գերադասելով զոհաբերել ՈՒկրաինան, բայց ոչ՝ սեփական շահերը։

Միաժամանակ ՈՒկրաինայի հարձակումը բացում է Ռուսաստանի ձեռքերը՝ հենց Կիևի վրա զանգվածային հարձակում սկսելու, և այլևս ոչ ոք չի կարող ռուսներին մեղադրել, թե ՈՒկրաինայի մայրաքաղաքին են խփում։ Ռուսաստանը առաջիկա օրերին կանցնի ավելի կատաղի ու զանգվածային հարձակման, իրականում կջախջախի ուկրաինական ևս մեկ ոգևորություն, և հայ ծակ փիլիսոփաները կրկին կլռեն, կարծես իրենք չէին կանխորոշում Պուտինի մահը կամ Ռուսաստանի անկումը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ