Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ժամանակավոր ու անկայուն բազմաբևեռության ռեժիմը՝ աշխարհում հավասարակշռության հաստատման հիմնական պայման

Ժամանակավոր ու անկայուն բազմաբևեռության ռեժիմը՝ աշխարհում  հավասարակշռության հաստատման հիմնական պայման
27.07.2024 | 13:41

Ներկայում գլոբալ հակամարտող ուժերի մեջ կայուն հավասարակշռություն հաստատվելուց առաջ կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծելուց հետո նոր խոսք կբացվի նոր սառը պատերազմի մասին, որպես միակ հնարավոր կիսակայուն ռեժիմ սկզբունքային հակասություններ ունեցող մարդկային այնպիսի համակարգերի համար, ինչպիսին հզոր պետություններն են։

Դրանցից առաջինը, կողմերի միջև հավասարակշռության հաստատման հիմնական պայմանը, ժամանակավոր ու անկայուն բազմաբևեռության ռեժիմն է, որը դանդաղ ու ասիմպտոտորեն կզուգամիտի երկբևեռության ռեժիմին, որպես շատ ավելի կայուն, քան բազմաբևեռ ռեժիմը։

Բայց այդ ընթացքում շատ կարևոր է որևէ բևեռի կազմավորումն ինքը՝ իր լեդերային պրոբլեմներով, ներքին հիերարխիայով, ներքին հակասությունների ժամանակավոր խլացմամբ, իրար հրհրելով հիերարխիայում իրենց տեղը հաստատելով և այլն։

Այս պրոբլեմներից ամենից էականն ու կարևորը լիդերության պրոբլեմն է, որի հիմնական պահանջը որևէ բևեռի կայունության տեսանկյունից այն է, որ լիդերի հզորությունը պետք է զգալիորեն գերազանցի հիերարխիայում իրենից անմիջապես եկողների հզորությունները, որպեսզի, ամեն ինչից բացի, լիդերը կարողանա իր վրա վերցնել ներքին կոնֆլիկտների արբիտրի դերը։

Այս իմաստով կայունության հետ կապված որոշակի պրոբլեմներ ունի Չինաստան-Ռուսաստան ալյանսը, որն այնքան կյանք կունենա, ինչքան դրսից եկող գոյաբանական մակարդակի ճնշումը նրանց վրա հարատևի։

Եթե ինչ-ինչ պատճառներով այդ ճնշումը թուլանա, լինի դա ԱՄՆ-ի թուլանալը կամ մի այլ պատճառ, ռուս-չին ալյանսի կայունությունը կդրվի կասկածի տակ։

Ամենայն հավանականությամբ, նաև դրանով են պայմանավորված Ռուսաստանի խաղերը մուսուլմանական և, մասնավորապես, թուրքական աշխարհի հետ, քանի որ Չինաստանը միշտ կարող է հանդես գալ որպես ինքնուրույն բևեռ։

Բայց, մյուս կողմից էլ, եթե իներցիոն պրոբլեմները չխանգարեն, Ռուսաստան+Եվրոպա միությունը, իր ահռելի պոտենցիալով ու այլ ամեն ինչով, կարող է լինել հզորագույն բևեռ, քանի որ Եվրոպան ներկա վիճակով շատ հեռու է ինքնուրույն բևեռ լինելուց։

Բավական է ԱՄՆ-ից եկող ճնշումը Եվրոպայի վրա դադարի, և Ռուսաստանից եկող վախն էլ թուլանա, որ ԵՄ-ից բան չմնա, այնքան մեծ են նրանց ներքին հակասություններն ու սուբյեկտիվ է ներքին հիերարխիան:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6486

Մեկնաբանություններ