ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առակ Աստծուն հավատարիմ լինելու մասին

Առակ Աստծուն հավատարիմ լինելու մասին
25.06.2024 | 20:24

Հեթանոս մի թագավոր պահանջեց քրիստոնյա եպիսկոպոսից ուրանալ իր հավատքը:

- Չեմ կարող,- եղավ Սրբազանի պատասխանը:

- Ինչու՞, մի՞թե չգիտես, որ քո կյանքն իմ ձեռքերում է: Բավական է ձեռքիս թեթև շարժումը և դու այլևս չես տեսնի այս աշխարհը,- զայրացած վրա բերեց թագավորը:

- Գիտեմ,- պատասխանեց քրիստոնյան:- Բայց մի պահ պատկերացրու, որ քո ամենահավատարիմ ծառան ընկնում է քո թշնամիների ձեռքը: Նրան ստիպում են դավաճանել քեզ, սակայն նա անսասան է մնում: Ծաղրանքներ, հալածանքներ, անասելի կտտանքներ. ոչ մի բան չկարողացավ կոտրել նրա կամքի ամրությունը: Ամեն ինչ զուր էր:

Հիմա ասա ինձ, երբ նա անարգված, չարչարված և մերկ վերադառնա քեզ մոտ, մի՞թե պատվով ու փառքով չես ընդունի նրան կրած տանջանքների և այն բանի համար, որ քեզ չդավաճանեց ու համատարիմ մնաց: Չե՞ս շնորհի նրան ամենալավ զգեստը և լավագույն վայրը քո թագավորության մեջ:

Թագավորը տարակուսեց:

- Դու կարող ես հանել իմ վրայից այս երկրային հագուստը, այսինքն՝ զրկել ինձ կյանքից,- շարունակեց եպիսկոպոսը,- բայց Աստված կպարգևի ինձ նորն ու ամենալավը: Նա կտա ինձ հավիտենական կյանք: Իսկ ես հավատարմության երդում եմ տվել իմ Տիրոջը և միշտ էլ հավատարիմ կմնամ Նրան:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ