ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

2018 թվականին տեղի է ունեցել մեծ խաբեություն

2018 թվականին տեղի է ունեցել մեծ խաբեություն
16.05.2024 | 20:22

Լեգիտիմություն՝ օրինակարգություն:
Բացի դրանից քաղաքագիտությունում լեգիտիմությունը նաև հոմանիշ է վստահության:
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, որովհետև.

1. վարչապետ է դարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ով նախագահ էր ընտրվել սահմանադրության խախտմամբ:

2. 2018 և 2021 թվականների պառլամենտական ընտրություններից առաջ հրաժարական է տվել, սակայն շարունակել է պաշտոնավարել ու այդ պաշտոնում անցկացնել է տվել համապետական ընտրությունները:

3. 2018 թվականին վարչապետ է ընտրվել այն պառլամենտի կողմից, որը ձևավորվել էր համատարած կաշառք բաժանելու միջոցով:

4. Իշխանության է բերվել ուլտրա ազգայնական, ոչ միթիզական լկոզունգներով: 2018-2020 թվականների զորակոչն ուղարկել է Աղդամ, տեղի է ունեցել սերնդի սպանդ, իսկ հետո՝ 91 թվականների փաստաթղթերով հիմնավորել է Արցախի ադրբեջանական լինելը: Եղածը մեծ ավանտյուրա է, միշազգային մասշտաբի հանցագործություն է: Հանցագործությունն ու լեգիտիմությունը իրար հակոտնյա են :

5. Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարները տարիներ շարունակ եղել են ԱԱԾ վերահսկողության տակ, հավաքագրված են եղել որպես գործակալներ, բայց մոլորեցրել են ժողովրդին, իբր իշխանություններին դեմ են, ընդդիմություն են:
Չի՛ կարող որևէ եկրկի հատուկ ծառայության գործակալը իրականացնել հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որն իրեն հավաքագրել է:
2018 թվականին տեղի է ունեցել մեծ խաբեություն:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ