Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Նպատակը մեկն է՝ մշտապես գտնվել ժողովրդի ուշադրության կենտրոնում

Նպատակը մեկն է՝ մշտապես գտնվել ժողովրդի ուշադրության կենտրոնում
11.01.2023 | 07:30

Ակնհայտ է, որ Նիկոլի այսքան խոսելը, տարատեսակ, կարծես թե, անիմաստ տվայտանքները, երբ ընկած Երևանում արձան էր ման գալիս, որ դեմը պատվո պահակ կանգնեցնի ու ծաղկեպսակ դնի, հիմնականում մի նպատակ են հետապնդում՝ մշտապես գտնվել ժողովրդի ուշադրության կենտրոնում, ու անգամ երբ չկա առիթ, մի որևէ առիթ ստեղծել ու երևալ։

Չերևալը իր համար քաղաքական ու հոգեբանական մահ է։ Եթե այլ տարբերակ չգտնի, կվերագործարկի կրկեսը ու երեկոները այնտեղ ինքնացուցադրումներ կկազմակերպի, անգամ ծաղրածուի կամ որևէ կենդանու կերպարով։ Այլ հարց, որ այս ամենը, առավել ևս, իր ասուլիսների ժամանակ հնչող մտքերը շատ թանկ են նստում պետության ու ազգի վրա.

Արգիշտի Կիվիրյան

Ծաղրանկարը՝ Նիկօի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 13066

Մեկնաբանություններ