ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նույն ճանապարհն ենք անցնում

Նույն ճանապարհն ենք անցնում
16.12.2022 | 07:32

Տեսնես, որևէ մեկը հիշու՞մ է, որ ԼՏՊ-ի կողմից Հայաստանում գազամատակարարման կասեցումը սկսվել է ոչ թե 92-ի պատերազմի ընթացքում, այլ՝ 91-ի դեկտեմբերին, սառնամանիք օրով:


ԼՏՊ-ն մեզ վարժեցնում էր գալիք դժոխային օրերին:
Չգիտես ինչու, ներքին կապ եմ տեսնում այսօրվա իրադարձությունների միջև:
Դրանից առաջ էլ ավերել էր ջեռուցման ցանցը, ջեռուցող «պառավոյները» չէին գործում տներում ու հիմնարկներում:
Ինչու՞ եմ լավ հիշում գազամատակարարման կասեցման նույնիսկ օրն ու ժամը՝ դեկտեմբերի 9-ը, կեսօրից հետո. մարդիկ եկել էին ընդմիջման, գազօջախները միացրել, հաց կերել, տաքացել, շատերն ինձ պես թողել վառած ու դուրս եկել…
Միշտ էլ այնպիսի ժամեր էին ընտրում գազանջատումների, որ պարտադիր դժբախտ դեպքեր տեղի ունենային…


Այդ օրը Գորիսում երկու մահվան դեպք էր գրանցվել՝ գազի արտահոսքից, պարբերաբար անջատում-միացնում էին: Դրանից հետո գազից մահվան դեպքերը սովորական դարձան:
Այդ օրը ես հրաշքով չէի պայթեցրել ողջ շենքն ու ինքս էլ մեռել:
Սրանց հաջորդեց պատերազմը՝ կանխելով հասունացած հարցի դիվանագիտական լուծումը:
Պատերազմը եկավ ու «արդարացրեց» ԼՏՊ-ի հայաջինջ քաղաքականությունը, որն արդեն սկսվել էր՝ նախքան որևէ հրթիռ կընկներ ՀՀ տարածքի վրա...


Ի դեպ, դրանից հետո գազամատակարումը վերականգնվեց ուղիղ 15-20 տարի հետո, կոնկրետ մեր շենքին հասավ 2006-ին:
Մինչ այդ օգտագործում էինք 2002-ին խանութներում ի հայտ եկած փոքրիկ, լցովի գազի բալոնիկները, մեկ լցումը մեկ ամսվա աշխատավարձ էր՝ 1500-ից 3000 դրամ:
Նույն ճանապարհն ենք անցնում՝ անհամեմատ ծանր կորուստներով:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 15729

Մեկնաբանություններ