ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թաթար ցեղախմբի «մտահոգություններն» ու արցախցու մտամոլորությունը

Թաթար ցեղախմբի «մտահոգություններն» ու արցախցու մտամոլորությունը
12.12.2022 | 07:30

Ձեր՝ ֆուտբոլային ու եվրատեսիլյան ուրախ տրամադրությունները փոքր-ինչ տհաճ տեղեկատվությամբ խաթարեմ ու ասեմ, որ Արցախում անասելի արագ տեմպերով իրադարձություններ են զարգանում:


Ընդամենը երկու օր առաջ, բարձրաձայնեցի այն մասին, որ կովկասյան քոչվոր թաթարները թերևս մի շարք պատրվակներով կրկին գնալու են սադրանքների՝ օրըստօրե մեծացնելով դրանց ծավալն ու բովանդակությունը:
Եթե երկու օր առաջ «բնապահպան» կոչեցյալները փակում էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ լրագրողները փորձում անարգել մուտք գործել Արցախ, ապա այսօր, մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել Մարտակերտի շրջանի «Կաշենի» հանքավայր:
Հանքի անվտանգության աշխատակիցների շնորհիվ՝ (բնականաբար, ստիպված զենքի ու պայքարելու դեմոնստրացիայի արդյունքում) վերջիններիս մուտքը տարածք արգելվել է:
Իսկ այ թե ինչպե՞ս են քոչվոր-թափթփուկները հիմա էլ հասել արցախյան բնակավայր, այն էլ հանքի մոտ, ապա այստեղ այլ տարբերակ լինել չի կարող՝
ռուս խաղաղապահների օգնությամբ...
Ի՞նչ է պարզվում...
Բաքուն միակողմանի հայտարարել է՝ ԼՂ-ում «բնապահպանական մոնիտորինգ» իրականացնելու մասին, որն ուղղված է լինելու «Ադրբեջանի տարածքում» օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերի ուսումնասիրմանը:
Ավելին՝ Ալիևը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախի «Դրմբոնի» և «Կաշեն» հանքավայրերը շահագործման են հանձնվել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը:
Ընդ որում, ադրբեջանական կողմը խոստացել է բրիտանացիներին ապահովել հանքավայր ազատ մուտք գործելու հնարավորությունը, իսկ այժմ փորձում է կատարել խոստումը։
Ու սա մինիմում խոսում է այն մասին, որ այս ամենը համաձայնեցված պրոցեսի արդյունք է:
Հստակ պայմանավորվածության պարագայում է, որ ռուսական կոնտինգենտը առանց վարանելու, ադրբեջանցիներին ուղեկցում է ուղիղ հանքավայր...


Գրեթե նույն պատկերն էր անցած տարի, երբ ադրբեջանցիներին թուլատրվեց՝ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման համար հետազոտություններ անցկացնել Սարսանգի ջրամբարում:


Ստացվում է, որ Արցախն արդեն իսկ բառիս բուն իմաստով մերը չէ, այլ մշտապես կամ ժամանակավոր ռուսինն է:
Վերջինս կուզի՝ ադրբեջանցուն կբերի, կուզի կտանի, կուզի կթողնի ազատ երթևեկեն, ման գան, ինչու չէ՝ սադրանքների ու մանիպուլյացիաների դիմեն:
Եվ այստեղ Արցախի իշխանությունների կամքը, մեղմ ասած, այլևս հաշվի չի առնվում:
Թե չէ ի՞նչ գործ ունի ադրբեջանցին Արցախում, որ բավական չէ մտնի բնակավայր, հասնի հանք, մի բան էլ՝ պահանջներ ներկայացնի...
Կամ թե ինչպե՞ս է ստացվում, որ դրանք գերի չեն վերցվում:
Մերոնցից մեկը փորձեր անցնել թուրքի սահմանը՝ միանշանակ կգնդակահարեին կամ լավագույն դեպքում գերի կվերցնեին:
Ինչևէ...
Համենայն դեպս, ականատեսն ենք դառնում՝ Արցախը ադրբեջանացնելու, Ադրբեջանին ինտեգրելու ինտենսիվ գործընթացներին:
Թե չէ ի՞նչ էկոլոգիա, ի՞նչ էկոլոգիայի համար մտահոգություն ու դարդուցավ...
Բավականին մշակված, խելացի ռազմավարություն են բանեցնում քոչվոր ազերները:
«մտահոգությունների» քողի տակ իրենց ներկայությունն են ապահովում Արցախում, ազատ տեղաշարժվում բնակավայրերով:


Ու դա արդեն սկսում է կրել սովորական բնույթ:
Այս ամենն արդեն իսկ տարել է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն է հրաման արձակել՝ «ուժեղացնել վերահսկողությունը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավոր տեղաբաշխված են ռուս խաղաղապահները», տալով առաջադրանք՝ «մշտապես մշտադիտարկել հայկական ապօրինի զինված խմբերի գործունեությունը և էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը»։
Այս պարագայում, թե՛ Արցախի, և թե՛ ՀՀ իշխանությունները պետք է հասկանալի բացատրեն ռուս խաղաղապահներին ու պահանջեն, որ այսպես շարունակվել չի կարող, որ իրենց առաքելությունը նման սադրանքներ թույլ չտալն է, այլ ոչ թե շրջիկ կրկեսին "ուղեկցողի" գործառույթ իրականացնելն ու ինսպեկտոր-քոչվորների կապրիզները բավարարելը:
Քանի ուշ չէ, այս կապիկությունների դեմն առե՛ք, Արցախի ու ՀՀ իշխանություններ:
Պե՞տք է՝ բանակցող փոխեք, ատամ ցույց տվեք, նախատեք, համոզեք, սիրաշահեք, բայց նման դեպքերը հետայսու բացառեք:
Թե չէ հետո դեմը չեք առնելու:


Քանի դեռ կրավորական կեցվածք ենք ընդունել, մեր ցավի հանդեպ ենք անտարբեր, թշնամին հա ցավ է պատճառելու մեզ, մինչև վերջնական հասնի իր երազանքին՝ Հայաստան-Արցախ առանց հայերի։
Առանց այն էլ, նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական «կույրաղիք է», որը պետք է հեռացվի՝ կա՛մ ուժով, կա՛մ էլ խաբելով, խաղաղ ճանապարհով, եթե ուժով իհարկե հնարավոր չլինի այն իրականացնել:


Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում իրենց վերջնանպատակը, այն է՝ գրավել Հայաստանի հարավային մասը, որն իր հերթին վերջ կդնի հայկական պետականության գոյությանը, քանի որ անդամահատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի և կդառնա ընդամենը տարածք, որը ամիսների ընթացքում կնվաճվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
Ու սա այնքան ինքնավստահ, որ նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է ի լուր աշխարհին ասում, թե Շուշին պատերազմով գրավեցինք, Երևանն էլ խաղաղությամբ կգրավենք:
Սթափվե՛ք, խելքի՛ եկեք վերջապես:
Հայրենիք ենք կորցնում:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 12612

Մեկնաբանություններ