Մինչև 2025-ը KIA ընկերությունը 11 նոր մոդելի ավտոմեքենա կթողարկի՝ բոլորն էլ էլեկտրական շարժիչով: Այս մասին գրում է ռուսական «Известия» պարբերականը:
«Այս քանակի էլեկտրական մոբիլներ թողարկելով՝ ընկերությունը հույս ունի «իրենով անել» էլեկտրական ավտոշուկայի 6.6 տոկոսը»,- գրում է աղբյուրը:
Նշվում է, որ ընկերության առաջին մոդելներից մեկը լինելու է ամբողջովին նոր հարթակի վրա կառուցվող էլեկտրական քրոսովերը. «Այն մեկ լիցքավորմամբ կկարողնա անցնել 500 կմ, իսկ լիցքավորելը հնարավոր կլինի 20 րոպեում»: