Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հարձակվել են BBC-ի լրագրողների վրա

Հարձակվել են BBC-ի լրագրողների վրա
18.09.2014 | 12:11

Աստրախանում անհայտ անձինք հարձակվել են BBC-ի ռուսական ծառայության նկարահանող խմբի վրա: Լրագրողները Աստրախան էին ժամանել ռուս-ուկրաինական սահմանին զոհված ռուս զինծառայողների մասին տեսանյութ պատրաստելու: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է գործակալության թղթակից Սթիվ Ռոզենբերգը: Հենց նրանք դուրս են եկել սրճարանից ու մոտեցել մեքենային, նրանց վրա հարձակվել են երեք տղամարդ, նրանք լրագրողներից վերցրել են տեսախցիկը, ծեծել օպերատորին և անհետացել: BBC-ի թղթակիցն ասել է, թե մինչ լրագրողները չորս ժամ ոստիկանությունում ցուցմունք են տվել, ինչ-որ մեկը մտել է նրանց մեքենան և հիշողության քարտից ջնջել տեսագրությունը: Լրագրողներն այժմ գտնվում են Մոսկվայում:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ